Լրահոս

04.08.2009 14:57


«Ժառանգությունը» թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ իշխանություններից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է պահանջում

«Ժառանգությունը» թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ իշխանություններից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է պահանջում

- Ինչ տարբերակ ուզում է լինի, ինչ անվանում էլ ուզում է լինի, ինձ համար Արցախը անկախ հանրապետություն է. իր ինքնիշխանությունը տարածում է այդ տարածքների վրա։ Մենք  պետք է ճանաչենք Արցախի հանրապետությունը։ Հայաստանի արևելյան սահմանը մեր անվտանգության երաշխիքն է, եթե տեղաշարժվի, ապա մեր անվտանգությունը կխաթարվի,- պատասխանելով «7օր»-ի՝ Կրակովում ընդունված Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի առավելություների և թերությունների մասին հարցին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն էլ հավելել է, որ ՀՀ իշխանություններն իրավասու չեն բանակցություններին մասնակցել Ղարաբաղի փոխարեն։

-Մեզ համար բավական անհստակ է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը։ Նրանք պետք է հայտարարեն իրենց դիրքորոշումը թե՛ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի, թե՛ բանակցություններն այս ձևաչափով շարունակելու խնդրի վերաբերյալ,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը