Շանթ Հարությունյանի կինը պատվեր է համարում ամուսնու նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը
Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը «պատվեր է համարում այդ գործով կալանավորվածների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը»։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը արդեն 13 օր հացադուլի մեջ է։ դեկտեմբերի 26-ին հացադուլ հայտարարեցին նաև Շանթի երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը: Սակայն, վերջինների հարազատներին այդպես էլ թույլ չեն տվել նրանց հանդիպել, նույնիսկ Ամանորի տոներին չի հանվել տեսակցությունների վրա դրված արգելանքը։ «Մենք ասուլիս հրավիրեցինք, բարձրաձայնեցինք, ամսի 1-ին նույնիսկ երթ կազմակերպեցինք, ասեցինք՝ թույլ տվեք տեսակցություն։ Իսկ թե ինչո՞ւ թույլ չեն տալիս՝ միանշանակ սա պատվեր է, պետական պատվեր, չգիտեմ ինչպես կարող եմ այլ կերպ բնորոշել։ Ես զանգել եմ անձամբ քննիչին, խնդրել եմ՝ գոնե տղային տասը րոպեով թույլ տվեք մտնի Շանթի մոտ, ասել է՝ «մենք չենք կարող մինչև ամսի 8-ը»... քար լռություն։ Օմբուդսմենի գրասենյակ ենք փորձել զանգել, էլի ոչ մի պատասխան։ Անտարբերություն բոլորի կողմից, ինձ թվում է հոգեբանական ճնշում գործադրելու խնդիր ունեն, ուրիշ կերպ չեն կարող տղաների վրա ազդել, ուզում են հոգեբանական ճնշում գործադրել»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բադալյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններ կարծես նրանց հետ չեն կատարվում։
Շանթ Հարությունյանի կինը պատվեր է համարում ամուսնու նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը
Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը «պատվեր է համարում այդ գործով կալանավորվածների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը»։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը արդեն 13 օր հացադուլի մեջ է։ դեկտեմբերի 26-ին հացադուլ հայտարարեցին նաև Շանթի երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը: Սակայն, վերջինների հարազատներին այդպես էլ թույլ չեն տվել նրանց հանդիպել, նույնիսկ Ամանորի տոներին չի հանվել տեսակցությունների վրա դրված արգելանքը։
«Մենք ասուլիս հրավիրեցինք, բարձրաձայնեցինք, ամսի 1-ին նույնիսկ երթ կազմակերպեցինք, ասեցինք՝ թույլ տվեք տեսակցություն։ Իսկ թե ինչո՞ւ թույլ չեն տալիս՝ միանշանակ սա պատվեր է, պետական պատվեր, չգիտեմ ինչպես կարող եմ այլ կերպ բնորոշել։ Ես զանգել եմ անձամբ քննիչին, խնդրել եմ՝ գոնե տղային տասը րոպեով թույլ տվեք մտնի Շանթի մոտ, ասել է՝ «մենք չենք կարող մինչև ամսի 8-ը»... քար լռություն։ Օմբուդսմենի գրասենյակ ենք փորձել զանգել, էլի ոչ մի պատասխան։ Անտարբերություն բոլորի կողմից, ինձ թվում է հոգեբանական ճնշում գործադրելու խնդիր ունեն, ուրիշ կերպ չեն կարող տղաների վրա ազդել, ուզում են հոգեբանական ճնշում գործադրել»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բադալյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններ կարծես նրանց հետ չեն կատարվում։