Լրահոս

04.08.2009 14:45


Անդերս Ֆոգ Ռասմուսսենը կայցելի Թուրքիա

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում  ասել է, որ ինքը ծրագրում է շուտով այցելել Թուրքիա: Այս քայլը նպատակ ունի թուլացնել այն լարվածությունը, որն առաջացել էր Ռասմուսսենին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու ժամանակ: Թուրքիան դեմ էր արտահայտվում Ռասմուսսենի՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նշանակմանը՝  վկայակոչելով 2006թ. դանիական մամուլում լույս տեսած ծաղրանկարների փաստը: Այդ  ժամանակ Ռասմուսսենը զբաղեցրել է Դանիայի վարչապետի պաշտոնը և չի  խոչընդոտել այդ ծաղրանկարների հրապարակմանը՝ այդ փաստը բացատրելով մամուլի ազատությամբ:

Հարցազրույցի ընթացքում Ռասմուսսենը նաև ասել է, թե հասկանում է, որ մահմեդական աշխարհում կան մարդիկ, ովքեր վստահություն չեն տածում իր հանդեպ, ուստի խոստացել է կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի համագործակցությունը մահմեդական աշխարհի հետ:

Zaman.

Այս խորագրի վերջին նյութերը