Լրահոս

04.08.2009 14:03


Հովսեփ Խուրշուդյան. «Մենք սպասում ենք պատասխանի, բայց ո՛չ ՀԱԿ–ի, ո՛չ ՀՅԴ–ի կողմից որևէ արձագանք չկա»

Հովսեփ Խուրշուդյան. «Մենք սպասում ենք պատասխանի, բայց ո՛չ ՀԱԿ–ի, ո՛չ ՀՅԴ–ի կողմից որևէ արձագանք չկա»

-Երբ մենք առաջ էինք քաշում այդ 5 կետանոց դրույթները, դրան միանալու խնդիր չէր դրվում։ Պլատֆորմները ներկայացվել են նաև ՀԱԿ-ի կողմից,  սակայն պլատֆորմին միանալու խնդիր չէր դրվում։  Դրույթները քննարկելու և դրանց շուրջ համագործակցելու խնդիր էր դրվում։ Այլ հարց է, որ մեր առաջարկների վերջին կետը վերաբերում էր կլոր սեղանին։ Ընդամենն այդ էր մեր ակնկալիքը, որ բոլոր երեք ուժերը՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը գործուղեն մեկ կամ մի քանի ներկայացուցիչ սեղանի շուրջ օրակարգը քննարկելու համար,-խոսելով «Ժառանգություն» կուսակցության առաջարկած 5 կետանոց պլատֆորմին քաղաքական ուժերի արձագանքի մասին՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

Նա նշել է, որ իրենք սպասում են պատասխանի, բայց ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ ՀՅԴ-ի կողմից որևէ արձագանք չի եղել։

-Մենք առաջարկն արել ենք, բայց մյուս կողմից էլ պետք է պատրաստակամություն լինի ։ Այդ պատրաստակամությունը մենք դեռ չենք տեսնում,-հավելել է Հովսեփ Խուրշուդյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը