Լրահոս

02.01.2014 19:19


Նորատուս գյուղի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Նորատուս գյուղի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 2-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածում (42-րդ կմ)` Նորատուս գյուղի մոտ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 68 ՏՕ 585 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը