Լրահոս

02.01.2014 19:17


Դավիթ-Բեկի փողոցում ավտոմեքենա է հրդեհվել

Դավիթ-Բեկի փողոցում ավտոմեքենա է հրդեհվել

Հունվարի 2-ին, ժամը 11.30-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.49-ին, մարվել` 11.50-ին:
Այրվել է «Օպել Վեկտրա» մակնիշի 50 SL 077 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը