Լրահոս

02.01.2014 17:40


Ժամը 17:30-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

Ժամը 17:30-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը