Նոր տարին սկսվեց: Չնայած ողջ գիշեր լսվող հրավառությունների պայթյուններին՝ զգուշավոր ուրախություն է: Թախծոտ ուրախություն: Հանուն սիրալիրության: Կարծեք թե մեր մեջ մարել է իրական, վարակիչ ուրախության քաջությունը: Հոգսը չէ, որ խանգարում է դրան: Իմ սերունդն ապրել է շատ ավելի կենցաղային հոգսաշատ տարիներ, բայց հոգսը չի սպանում հորդուն, արբշիռ ուրախության կամքը: Վախենամ, որ այդ կամքն այսօր նվազում է մի կողմից՝ նվաստացման զգացումից, մյուս կողմից՝ վախկոտ երեսառածությունից կամ երեսառածության վախկոտությունից: Երկուսն էլ բնական զգացմունքներ են այսօրվա Հայաստանում: Մեզ շատ է պակասում աննյութ թվացող սիրո մշտական ներկայությունը, երջանկության քաջությունը, ապրելու ուրախությունը: Սրանք արարման կարևոր անհրաժեշտություններն են: Ուստի անընդհատ պտտվում ենք մեր փակ շրջանում: Ուզում եմ, որ սկսվող տարին մեր երկրին, մեր հասարակությանը ապրելու, արարելու, կյանքով արբենալու, խելահեղ սիրելու, երջանկության հավատի և իր երջանիկ լինելու իրավունքի կամքը վերահաստատի: Մաղթում եմ, որ մենք կարողանանք օգնել սկսվող տարուն այս իրական զգացմունքները վերահաստատելու:
Հրանուշ Խառատյան