Լրահոս

02.01.2014 13:04


Մարգարիտա Սիմոնյանը նշանակվել է «Россия сегодня»-ի գլխավոր խմբագիր

Մարգարիտա Սիմոնյանը նշանակվել է «Россия сегодня»-ի գլխավոր խմբագիր

Նորաստեղծ «Россия сегодня» («Ռուսաստանն այսօր») լրատվական գործակալության գլխավոր խմբագիր է նշանակվել Russia Today (RT) հեռուստաալիքը ղեկավարող Մարգարիտա Սիմոնյանը: Ռսաբալտ-ի փոխանցմամբ` համապատասխան որոշումը կայացրել է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: , Միաժամանակ, Սիմոնյանը շարունակելու է աշխատել նաև որպես RT-ի գլխավոր խմբագիր:

Հիշեցնենք, որ «Россия сегодня» գործակալությունը հիմնվել է լուժարվող РИА Новости լրատվական գործակալության հիման վրա, ինչի մասին հրամանը 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս խորագրի վերջին նյութերը