Կարծիք

31.12.2013 15:45


Խնդալու է, որ խոսքի ազատությանը հղում անող վարչապետը երեխայական նեղացկոտությամբ վիրավորում է իրեն քննադատող ԶԼՄ-ներին

Խնդալու է, որ խոսքի ազատությանը հղում անող վարչապետը երեխայական նեղացկոտությամբ վիրավորում է իրեն քննադատող ԶԼՄ-ներին

Վաղուց հրաժարվել եմ ֆեյսբուքում քաղաքական գրառումներից, քանի որ հասկացել եմ, որ ակտիվ գրառումներ կատարողներից շատ քչերն են այժմ այստեղ սեփական մտքերն արտահայտում, հետևաբար պատվերով ստատուսագիրների հետ վիճելու, բանավիճելու ոչ մի իմաստ չկա: Բայց էս անգամ չարձագանքել չեմ կարող: Ուրեմն Տիգրան Սարգսյանը իրեն ուղղված քննադատությանը ոչ մի հոդաբաշխ ու լուրջ փաստարկ չգտնելով, վերցրել ու փողոցային ամենաանմակարդակ բառապաշարով վիրավորել է մատների վրա հաշվելի ԶԼՄ-ներից երկուսին, որոնք իրենց ազդեցության տակ չեն ու իրենց չեն ենթարկվում: Բոլորն էլ գիտեք թե ում վերջին հանգրվանն է վիրավորանքներով պատասխանելը: Խնդալու է, որ խոսքի ազատությանը հղում անող վարչապետը երեխայական նեղացկոտությամբ վիրավորում է իրեն քննադատող ԶԼՄ-ներին: Փաստորեն Տիգրան Սարգսյանը այնքան է կորցրել իրականության զգացումը, որ էլ չի փորձում թոզ փչել հանրության աչքին, թե իբր ինքը "կրթված", "արևմտամետ" անձնավորություն է, ով պետք է "մտքի հեղափոխություն" անի Հայաստանում: Սա հանձնվելուց առաջ արդեն դիմակը մի կողմ նետելով՝ պաշտպանվելու վերջին ճիգի է նման:
Հ.Գ. Տիգրան Սարգսյանի համար, փաստորեն, ժողովրդավարությունը իշխանություններին ու իրեն գովերգող ԶԼՄ-ներն են: ԶԼՄ-ների գործառույթը, ըստ Տիգրան Սարգսյանի, իր կատարած բոլոր հանցանքները քողարկելն ու դրանցում ուրիշներին մեղադրելն է:
Աստղիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը