Լրահոս

04.08.2009 12:36


Եվրամիությունը Վրաստանին և Հարավային Օսիային հանդարտության կոչ է արել

Եվրամիությունը Վրաստանին և Հարավային Օսիային կոչ է արել տարածաշրջանում ավելի չբորբոքել լարվածությունը և երկու կողմերի  սահմաններից էլ ԵՄ դիտորդների համար «անսահմանափակ մուտքի հնարավորություն» է ապահովել։ 

«Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնում Հարավային Օսիայի սահմանների երկու կողմերում  վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունների և այլ միջադեպերի հետ կապված մեղադրանքների համար»,- ասված է Շվեյցարիայում տեղակայված ԵՄ ներկայացուցչության հայտարարությունում։

«Եվրամիությունը բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ այն հայտարարություններից և գործողություններից, որոնք առանց այդ էլ դժվարին այս ժամանակաշրջանում կարող են հանգեցնել լարվածության խորացման»,- ընդգծված է ԵՄ 27 անդամ երկրների անունից հրապարակված հայտարարության մեջ։

Ի դեպ, Ռուսաստանն  այս հայտարարությունում հիշատակված չէ։ Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Մոսկվան և Թբիլիսին Հարավային Օսիայի և Վրաստանի տարածքները գնդակոծելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին։ 

Այս խորագրի վերջին նյութերը