2013–ը կարելի է ջրբաժանային համարել։ Տարին սկսվեց նախագահական «ֆեյք» ընտրություններով, որին հաջորդեց «Արևմտամետ Սերժ Սարգսյան» շոուն։
ԵՄ–ի հետ ասոցացման գնացող իշխանությանը մի պահ հաջողվեց լղոզել քաղաքական դաշտը՝ «Սերժն ընտրակեղծարար է, Տիգրանը «պռավալշիկ» վարչապետ է, բայց «զատո» նրանք մեզ դեպի լուսավոր Եվրոպա են տանում» կեղծ քարոզչակոդի օգնությամբ։
ՀՀԿ ղեկավարի «արևմտամետությունն», ինչպես հայտնի է, ավարտվեց Մաքսային միություն մտնելու մասին որոշմամբ ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայով դեպի Արևմուտք տանող «ֆուտբոլային» դիվանագիտությունն ավարտվեց ՌԴ ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու ժամկետի կեսդարյա երկարաձգմամբ։ Այդպիսով պայթեց արհեստականորեն ուռճացված արտաքին կողմնորոշման հարցը ներքաղաքական օրակարգի մեջ մտցնելու փուչիկը։
Սեպտեմբերի 3–ը ջրբաջանային դարձավ բոլորի համար։ Հիմա դաշտը երկու մասի է բաժանված։ Մի կողմում Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն են, իսկ մյուս կողմում՝ բովանդակ հայ ժողովուրդը։ Քաղաքական դաշտում բոլորը պետք է ընտրություն կատարեն՝ ջրբաժանի ա՞յս կողմում են, թե՞ այն։ Մեջտեղում մնալու տարբերակ չկա։ Մեջտեղում մնալն առնվազն «ազնիվ քյարփինջություն» է, որը շատ արագ կարող է «դհոլության» վերածվել։ Չարյաց փոքրագույնների ու մեծագույնների տեսությունը, հասկանալի պատճառներով, չի անցնելու, որովհետև չարյաց մեծագույնը Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն է (այդ մասին են վկայում անցած հինգ տարիներն ու Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը, «Ֆորբսի» գնահատականներն էլ՝ վրադիր)։
2014–ն, ուրեմն, ռուբիկոնային է լինելու բոլորի համար։ Որևէ մեկը հետդարձի ճանապարհ չունի։
Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պաշտոնավարում են մահապարտի հոգեվիճակով, քանզի ամենալավը հենց իրենք գիտեն, որ ռուբիկոնն անցել են՝ պետության հերն անիծելով և մեր անկախությունն աճուրդի հանելով։ Նրանք փորձելու են մինչև վերջին փամփուշտը պայքարել ու կառչած մնալ աթոռից։ Դա իրենց ծրագիրն է։ Մեր ծրագիրն էլ պետք է լինի Սերժին հեռացնելն ու Տիգրանին դատելը։
Ռուբիկոնն անցել են նաև ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։ Նրանք պարտավոր են ու դատապարտված փոխել իրավիճակը, քանի որ այլ փոխողներ պարզապես չկան։ Լավ է դա, թե վատ, դուր է գալիս մեզ այս «ռասկլադը», թե ոչ, միայն այս ուժերն ունեն բուրժուադեմոկրատական հեղափոխություն գեներացնելու և իրագործելու ռեսուրս ու պոտենցիալ։ Իսկ այն, որ նեոբոլշևիկյան քաղաքականություն իրականացնողների դեմ միայն բուրժուադեմոկրատականով է հնարավոր պայքարել, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Ռուբիկոնային է գալիք տարին նաև քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների, այդ թվում՝ ֆորմալ առումով իշխանության մեջ գտնվողների համար։ Գալիս է կողմնորոշվելու և ինքնորոշվելու պահը։ Նրանք, ովքեր կկողմնորոշվեն դեպի ՀՀ քաղաքացին ու կինքնորոշվեն Սերժ Սարգսյանից՝ իրենց տեղը կունենան անսերժ Հայաստանում։
Եվ այսպես, Կապույտ ձիու տարին արագություն է հաղորդելու քաղաքական գործընթացներին։ Տեղում հնարավոր չի լինելու մնալ։ Ալիքը տանելու է բոլորին։ Ով ալիքի վրա կբարձրանա, նա էլ կղեկավարի զորահանդեսը։ Ալիքի տակ մնացողներին չեմ նախանձում։
2013–ի ջրբաժանը և 2014–ի ռուբիկոնը

Կորյուն Մանուկյան