Լրահոս

04.08.2009 12:13


Ուզբեկստանը դեմ է ռուսական ռազմաբազայի տեղակայմանը

Ուզբեկստանը դեմ է արտահայտվել ևս մեկ ռուսական ռազմական բազայի տեղակայմանը Ղրղզստանի տարածքում։ Այդ մասին ասված է «Ժահոն» գործակալության տարածած հայտարարության մեջ, որը պաշտոնապես գրանցված է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունում։ Ուզբեկստանի ղեկավարության կարծիքով՝ Ղրղզստանում լրացուցիչ բազաների տեղակայումը նպատակահարմար և անհրաժեշտ չի համարվում։

Ուզբեկական կողմն ընդգծել է, որ «նմանատիպ նախագծերի իրականացումը կարող է լիցք հաղորդել ռազմամոլության և տարբեր բնույթի ազգայնական հակազդեցությունների, ինչպես նաև ծայրահեղական ուժերի հայտարարությունների արագացմանը, ինչը կարող է բերել ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման»։

Այդպիսով, Ուզբեկստանի ԱԳՆ-ի հայտարարությունը դառնում է Տաշքենդի պաշտոնական հայտարարության արձագանքը՝ Ղրղզստանի տարածքում ռուսական լրացուցիչ զինված ուժերի տեղակայման առթիվ։

«Фергана.ру» գործակալությունն ընդգծում է, որ, մեծ հավանականությամբ, ուզբեկական կողմը որոշել է իր կարծիքն արտահայտել   հուլիսի 31-ին  Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ-ի համաժողովի արդյունքների շուրջ։ Այդ ժամանակ հանրապետությունում բանակցություններ էին ընթանում Ուզբեկստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի առաջնորդների մասնակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը