Մնում է միայն այսպիսի երեխայական պատասխաններ տա Տիգրան Սարգսյանը
Ավելի լավ է Տիգրան Սարգսյանը ընդհանրապես ոչինչ չպատասխաներ Ռոբերտ Քոչարյանին, քան թե այսպիսի պատասխան տար, քանի որ այդ պատասխանից միանգամից երևում է, որ մարդը զուրկ է քաղաքական մտածելակերպից: Հարգելի՛ս, եթե Ձեզ քաղաքական կոդերով են քննադատում (իսկ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ քաղաքական էր, թեև տնտեսական հարցի շուրջ էր), ապա պետք է քաղաքական կոդերով պատասխանել, այլ ոչ թե նեղացած երեխայի բառապաշարով: Բայց դե, հասկանում եմ, այլ կերպ պարոն Տիգրան Սարգսյանը չէր էլ կարող պատասխանել, քանի որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի այլ պատասխան Տիգրան Սարգսյանի կողմից չի էլ ենթադրում, չէ որ պարզապես ասելու բան չկա, և մնում է միայն այսպիսի երեխայական պատասխաններ տա: Ի դեպ, իր պատասխանի մեջ Տիգրան Սարսգյանը մի շատ գեղեցիկ տողեր է մեջբերել. «Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին...»: Այո՛, պետք չէ միայն ասածներով դատել, պետք է վերցնել պաշտոնական վիճակագրությունը և համեմատական անալիզ անցկացնել: Իսկ իրականությունն այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին արտագաղթի ծավալներն աճել են մոտ 2 անգամ և կազմում են տարեկան 40 հազարից ավել մարդ, աղքատության մակարդակը հասել է մոտ 37 տոկոսի, 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օտարերկրյա ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կրճատվել են 62.1 %-ով, մեր երկիրը ըստ «Ֆորբսի» հայտնվել է 10 վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում, Համաշխարհային բանկի կողմից վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Էլ չեմ խոսում մեր արտաքին պարտքի և այլ խայտառակությունների մասին, թեև ուցակը կարելի է շարունակել: Այնպես որ, հարգելի պարոն վարչապետ, այն մարդիկ, ում դուք ձեր պատասխանում հիշատակել եք, ընդամենն արձանագրում են իրականությունը, իսկ եթե դա ձեզ դուր չի գալիս, ապա խնդիրը ձեր մեջ փնտրեք:
Մնում է միայն այսպիսի երեխայական պատասխաններ տա Տիգրան Սարգսյանը
Ավելի լավ է Տիգրան Սարգսյանը ընդհանրապես ոչինչ չպատասխաներ Ռոբերտ Քոչարյանին, քան թե այսպիսի պատասխան տար, քանի որ այդ պատասխանից միանգամից երևում է, որ մարդը զուրկ է քաղաքական մտածելակերպից: Հարգելի՛ս, եթե Ձեզ քաղաքական կոդերով են քննադատում (իսկ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ քաղաքական էր, թեև տնտեսական հարցի շուրջ էր), ապա պետք է քաղաքական կոդերով պատասխանել, այլ ոչ թե նեղացած երեխայի բառապաշարով: Բայց դե, հասկանում եմ, այլ կերպ պարոն Տիգրան Սարգսյանը չէր էլ կարող պատասխանել, քանի որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի այլ պատասխան Տիգրան Սարգսյանի կողմից չի էլ ենթադրում, չէ որ պարզապես ասելու բան չկա, և մնում է միայն այսպիսի երեխայական պատասխաններ տա: Ի դեպ, իր պատասխանի մեջ Տիգրան Սարսգյանը մի շատ գեղեցիկ տողեր է մեջբերել. «Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին...»: Այո՛, պետք չէ միայն ասածներով դատել, պետք է վերցնել պաշտոնական վիճակագրությունը և համեմատական անալիզ անցկացնել: Իսկ իրականությունն այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին արտագաղթի ծավալներն աճել են մոտ 2 անգամ և կազմում են տարեկան 40 հազարից ավել մարդ, աղքատության մակարդակը հասել է մոտ 37 տոկոսի, 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օտարերկրյա ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կրճատվել են 62.1 %-ով, մեր երկիրը ըստ «Ֆորբսի» հայտնվել է 10 վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում, Համաշխարհային բանկի կողմից վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Էլ չեմ խոսում մեր արտաքին պարտքի և այլ խայտառակությունների մասին, թեև ուցակը կարելի է շարունակել:
Այնպես որ, հարգելի պարոն վարչապետ, այն մարդիկ, ում դուք ձեր պատասխանում հիշատակել եք, ընդամենն արձանագրում են իրականությունը, իսկ եթե դա ձեզ դուր չի գալիս, ապա խնդիրը ձեր մեջ փնտրեք:
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից