Մեկնաբանություն

30.12.2013 20:20


Տիգրան Սարգսյանի վերջը

Տիգրան Սարգսյանի վերջը

Ինչպես ասում են, կլիենտը հուզվել է, կլինետը նյարդայնացել է։ Բայց դե նրան էլ պետք է հասկանալ. զոլավոր շորերով ուրվագծվող հեռանկարն այնքան էլ հաճելի չէ, մանավանդ որ ուղղիչ աշխատանքային վայրերում «գենդերային» շեղվածություն ունեցողների հանդեպ «ուրույն» վերաբերմունք կա։ Ինչևէ։

Տիգրան Սարգսյանն իր «ֆեյսբուքյան» էջում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին՝ հանդես գալով իրեն հատուկ «տերտերական» ոճի մեջ։

Փոխարենը փաստարկներով սեփական գիծը պաշտպանելու (բայց, ախր, ասելիք չկա, ու դա ինքն էլ է հասկանում), վարչապետը «ցռանվերգոյություն» է արել ու բացի այդ՝ վիրավորական որակումներ տվել մասնավորապես մեր կայքին։ Այդ որակումները, բնականաբար, տարածվել են հաստիքային ու արտահաստիքային մոսկաների միջոցով։

Տիգրանի պահվածքն այն դեպքն է, երբ տեղին է օգտագործելը՝ «բոզին բոզություն է հասնում» ձևակերպումը։ Վարչապետից այլ բան հնարավոր էլ չէր սպասել։ Մարդն ասելիք չունի և պետք է ապավինի բացառապես ցրողական ու «հոգևոր» տեքստերին (Նավասարդ Կճոյանի օֆշորային «օրթախն» ուրիշ բան չի կարող անել), ինչպես նաև լրատվական դաշտի մոսկաների «մուտիլովկաներին»։

Մեզ մնում է միայն, Տիգրան Սարգսյանին հիշեցնել ժողովրդական հին խոսքը՝ գողինը (պետբյուջեն «ատկատահան» անողինը, կեղծ «տենդերներ» կազմակերպողինը, դոլար–դրամ խաղերով 700 մլն դոլար փոշիացնողինը, պետության հաշվին մի քանի միլիարդ արտաքին վարկ «ֆռռացնողինը», պետության փողերով «չարտերային» թանկարժեք թռիչքներ անողինը, ոսկու պաշարները վաճառողինը, օֆշորներում այլոց փողերը գրպանողինը, Հայաստանն աշխարհի վատագույն տնտեսություններից մեկը դարձնողինը, չաշխատող բիոզուգարաններում «լողացողինը», կովերի պտուկները 17 միլիոն դոլարով «լվացողինը» և այլն) և բոզինը 40 օր են։ Ճիշտ է, Տիգրանը մի քիչ շատ ձգեց ու հասցրեց ահագին ավերածություններ գործել, բայց դե մեկ է վերջում գալու է պատասխան տալու ժամանակը, քանզի «40 օրվա» օրենքից դեռ ոչ մի գողի և առավելևս բոզի չի հաջողվել խուսափել։

Տիգրանը, թերևս, բնազդաբար է զգում, որ գալու է պատասխան տալու ժամանակն ու դրա համար էլ ժամերով ասուլիս է տալիս՝ նախապատրաստվելով երկարատև հարցաքննությունների, որոնց ժամանակ, սակայն, ոչ թե նախապես պատրաստած հարցեր կհնչեն, այլ շատ կոնկրետ հարցեր՝ քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հետևանքներ ենթադրող արդյունքներով։

7or.am

Հ.Գ.։ Տիգրան Սարգսյանը նշել է, թե իշխանության հասցեին հնչող քննադատությունը վկայում է այն մասին, որ վերջին հինգ տարիների ընթացքում խոսքի ազատությունը մեզանում աննախադեպ ցուցանիշներ է արձանագրում։ Նախ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ կատարյալ դեմագոգիա և ցինիզմ է խոսել խոսքի ազատությունից մի երկրում, որտեղ տնտեսության ու քաղաքական դաշտի գերկենտրոնացման քաղաքականություն է վարվում, ինչպես նաև վերջին հինգ տարիներին արձանագրվում են տնտեսական անկման ու մարդկանց արտագաղթի աննախադեպ ցուցանիշներ։

Ազատության ու անկախության այն փոքրիկ չափը, որը Հայաստանում առկա է լրատվական դաշտում (ինտերնետում ու մի փոքր էլ տպագիր մամուլի տիրույթում)՝ զուտ քաղաքական դաշտում առկա ուժերի բալանսի արդյունք է։ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի գործոնները թույլ չեն տալիս իշխանությանը վերջնականապես խժռել բոլորին։ Այնպես որ ԶԼՄ–ների դաշտում, իրոք, աննախադեպ իրավիճակ է. իշխանությունը մանրամեծածախ գներով գնել է գրեթե բոլորին՝ խմբագիրներով ու լրագրողներով հանդերձ։

Եթե Տիգրան Սարգսյանն իր ու իր տիրոջ կողմից վերահսկվող «ընդդիմադիր» ու «անկախ» լրատվամիջոցների («Lragir.am», «1in.am», հեռուստատեսություններ, թերթեր, ռադիոկայաններ, «ֆեյկեր», վարձկաններ և այլն) գործունեությունը համարում է խոսքի ազատության դրսևորում, ապա դա արդեն ճաշակի և մարդու դեգրադացվածության աստիճանի հարց է։

Պատկերացնել կարելի է, թե ինչ կլինի Հայաստանում, եթե Տիգրան Սարգսյանի երազած խոսքի ազատությունը հասնի իր գագաթնակետին։ Կունենանք գեբելսյան քարոզչամեքենայի ժամանակակից դրսևորում, իսկ մեր երկիրը կվերածվի «խոզերի» կողմից ղեկավարվող «անասնաֆերմայի», ինչը բնականաբար չի կարելի թույլ տալ ու թույլ չի տրվելու. որքան էլ որ շունը հաչա, քարավանը, միևնույն է, գնալու է։

Հ.Գ.–2: Տիգրան Սարգսյանի մասով հարյուր տոկոսով գործում է այն տարբերակը, ըստ որի՝ «նագլիությունը» երկրորդ երջանկությունն է։ Նա փոխարենը լուռ մնալու, դեռ երես ունի և դուրս է գալիս հասարակության մեջ՝ ձայնը գլուխը գցելով։

«Պոռնիկներ են, սը՛ր», – նման դեպքերում սիրում են ասել անգլիացիները։

Այս խորագրի վերջին նյութերը