Լրահոս

04.08.2009 12:19


Հարավային Օսիայի վարչապետն ու կառավարությունը պաշտոնանկ են արվել

Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հրամանագիր է ստորագրել՝ պաշտոնից ազատելով վարչապետ Ասլանբեկ Բուլացևին։  Նման որոշման պատճառը վարչապետի առողջական խնդիրներն են եղել։

«Ա. Բուլացևի պաշտոնանկության հետևանքով դադարեցվում են նաև Հարավային Օսիայի կառավարության լիազորությունները։ Կառավարության անդամներն իրենց պարտականությունները կիրականացնեն մինչև նոր կառավարության ձևավորումը»,- հայտարարել են նախագահի աշխատակազմից։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը