Կարծիք

30.12.2013 14:34


«Քոչարյանը մի շարք կարևոր քաղաքական խնդիրներ է բարձրացրել»

«Քոչարյանը մի շարք կարևոր քաղաքական խնդիրներ է բարձրացրել»
Հենց նոր կարդացի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 2rd.am-ին: Ճիշտն ասաց, երբ սկսեցի կարդալ, ապա մտածեցի, որ լինելու է զուտ տնտեսական վերլուծություն, որը վերաբերվելու է շինարարական ծավալների անկման պատճառներին: Բայց արի ու տես, որ էս թեմայի շուրջ մարդը մի շարք կարևոր քաղաքական խնդիրներ է բարձրացրել: Եվ էդ խնդիրների շարքում ես ինքս ինձ համար առանձնացրեցի էս մասը. «Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում»: Թեև նշվում է 40 տոկոսը, սակայն ես վստահ եմ, որ էս թիվն ավելի մեծ է, ուղղակի շատերը ամաչում են ասել, որ պատրաստ են լքել երկիրը, ամաչում են ոչ հայրենասեր երևալ: Եվ ուշագրավը էն է, որ երկիրը պատրաստվում են լքել նույնիսկ էն մարդիկ, որվքեր ապրում են քիչ թե շատ բարեկարգ սոցիալ-տնտեսական պայմաններում, բայց նույնիսկ էդ պարագայում էս երկրում ապրելու հեռանկարներ չեն տեսնում (էդպես, օրինակ, մի ամիս առաջ ընկերս իր ամբողջ ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ, թեև Հայաստանում նորմալ վաստակում էր, տուն ուներ, լավ մեքենա, նորմալ աշխատավարձ, ու մինչև վերջ ինքն իրեն համոզում էր, որ պետք է մնա հայրենիքում: Բայց մի պահ եկավ, երբ հասկացավ, որ այլևս ապագա չի տեսնում իր երեխաների համար էս երկրում, ու թողեց գնաց): Բայց նույնիսկ եթե հաշվի առնենք էս 40 տոկոսը, ապա դա սարսափելի թիվ է, որը խոսում է էն մասին, որ օրից օր խորանում է մարդկանց անվստահությունը գործող ռեժիմի և քաղաքական համակարգի հանդեպ, խորանում է գործող քաղաքական համակարգի ճգնաժամը, և վաղ թե ուշ այն պայթելու է: Եվ ինչքան էլ Տիգրան Սարգսյանը փորձի ուրիշների վրա (լրագրողների, նախորդ կառավարության վրա և այլն) բարդել պատասխանատվությունը էս ամենի համար, միևնույնն է` նույնիսկ պաշտոնական վիճակագրությունից ելնելով պատասխանատուն միայն ու միայն գործող ռեժիմն է` ի դեմս Սերժ ու Տիգրան Սարգսյանների:
Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբության էջից

Այս խորագրի վերջին նյութերը