Լրահոս

04.08.2009 12:00


ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցների արդյունքում վերականգնվել է 448 մլն 105 հազար դրամ

ՀՀ գլխավոր դատախազության 2009թ. 1-ին կիսամյակի աշխատանքի ծրագրի համաձայն՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերության հանդեպ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության ժամկետանց ապառքը կազմում է  2.185.000.000 դրամ /առաջացել է ջերմոէներգիայի մատակարարումից/:  Ուսումնասիրությունների ընթացքում՝ «Դատախազության  մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի հիման վրա կատարած նախազգուշացումից հետո, «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության կողմից կամովին' 2009թ. հունիսի 10-ի թիվ 27943765 և հունիսի 11-ի թիվ 672160378 վճարման հանձնարարագրով, վերականգնվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի պարտքը, փոխանցվել համապատասխանաբար 200 մլն և 170 մլն դրամ: Ընկերությունը պարտավորվել է առաջիկա օրերին «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին փոխանցել ևս 370 մլն դրամ, իսկ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջը՝ ապառքը մարել ամբողջությամբ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ, «Ջրհան» ՓԲ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ, «Էներգակարգաբերում» ՓԲ, «Անալիտիկ» ՓԲ, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ, «Ընդերքաբան» ՓԲ, «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերություններում ուսումնասիրությունների պահին առկա են եղել 258.512.321 դրամի ընթացիկ և ժամկետանց դեբիտորական պարտքեր, որից 82.335.940 ժամկետանց պարտքերից 78.105.240 դրամը ուսումնասիրության ընթացքում ձեռնարկված դատախազական ներգործության միջոցների արդյունքում վերականգնվել է:
Այսպիսով, ուսումնասիրությունների ընթացքում պետական շահերի պաշտպանության վարչության ձեռնարկած միջոցների արդյունքում պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների օգտին վերականգնվել է 448 մլն 105 հազար դրամ:

ՀՀ ԳԴ պետական շահերի պաշտպանության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը