Վերջապես իրականացավ ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանի ցանկությունը։ Նոր տարվա նախաշեմին Սերժ Սարգսյանը նվեր մատուցեց նրան՝ ստորագրելով Գերմանիայում դեսպան նշանակվելու որոշումը։
Փաստորեն, ՀՀԿ ղեկավարը դարձավ ընկեր Վահանի «Ձմեռ պապիկը», ով անակնկալներ է մատուցում՝ հրաշքի սպասողի «բարձի» տակ դնելով «դիպլոմատիկ պասպողը»։
Ահա այսպես ավարտվեց Վահան Հովհաննիսյանի ավելի քան քսանամյա քաղաքական գործունեությունը։ Սկզբում պայքար, հետո բանտարկություն, ազատություն, պաշտոն, նախագահի թեկնածու, հրաժարական, «լավ էլի, նախագա՛հ, «վաբշե» մի՛ զիջիր», հրաժեշտ իշխանությանը և ... դեսպանի պաշտոն տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը նախաձեռնած, հայ–թուրքական արձանագրությունները ստորագրած, Ղարաբաղը աճուրդի հանած, Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տված, Մաքսային միության «պադվալում» հայտնված Սերժ Սարգսյանի ձեռքից։
Վահան Հովհաննիսյանը համաձայնել էր (ըստ որոշ տեղեկությունների՝ խնդրել) Գերմանիայում դեսպան աշխատել այն փուլում, երբ Սերժ Սարգսյանը մեր երկիրը տանում էր դեպի ԵՄ–ի հետ ասոցացում և դեսպան դարձավ այն ժամանակ, երբ մեր երկիրն արդեն Գյուլիստանի ճամփան է բռնել։ Իսկ դա նշանակում է, որ Վահանի համար մեկ է եղել, թե ինքն ինչ «կոդով» կաշխատի. կարևորը պետության հաշվին Գերմանիայում ապրելն է։
Կարելի է ասել, որ «և ... և»–ը հենց Վահանին էր վերաբերում, քանզի նա համաձայն էր դեսպան աշխատել և՛ արևմտյան, և՛ ռուսական արտաքին կուրսերի դեպքում։
Վահանի «արտագաղթը» շատ խորհրդանշական ստացվեց ՀՅԴ վերնախավում վերջին տարիներին տեղի ունեցող էրոզիայի ֆոնին։
Վաղուց արդեն ժամանակն է սերնդափոխություն անել ՀՅԴ–ում։ Հակառակ պարագայում համահայկական այս կառույցը վերջնականապես կտեղափոխվի պատմամշակութային թանգարան։ Ամեն ինչ դաշնակցականների ձեռքերում է։ Միայն իրենք կարող են իրենց բժշկել։ Խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է։
ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության պահվածքը հույս է ներշնչում, որ այդ կառույցում, այդուհանդերձ, գիտակցում կա, որ ճիշտը փրկվելն է, այլ ոչ թե խեղդվելը։
«Ձմեռ պապն» ու դեսպանի պաշտոնը
Վերջապե՛ս։

Կորյուն Մանուկյան