Լրահոս

04.08.2009 11:17


Հարավային Օսիան հայտնել է Վրաստանի կողմից մի գյուղի ռմբակոծության մասին

Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանի Օտրևի գյուղն օգոստոսի 3-ին Վրաստանի տարածքից ականանետերով ռմբակոծվել է։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի պաշտպանության նախարարը։ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ Փլավի վրացական գյուղից 3 ականանետային կրակոց է եղել։

Ականներից մեկը պայթել է Օտրևի գյուղի ծայրամասում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ի դեպ, օգոստոսի 3-ից ռուսական զիված ուժերը զորավարժություններ են անցկացնում Հարավային Օսիայում Վրաստանի հետ  2008թ. օգոստոսի 8-ին սկսված ռազմական հակամարտության «կապակցությամբ»։

Ըստ «Интерфакс»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը