Արեգ Գևորգյան. «Բոլորը հույսերը կապում են բացառապես իշխանափոխության հետ»
Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանի հետ
–Հայ ազգային կոնգրեսն արդեն վեց տարի է՝ տարբեր հրապարակներում ակտիվ ընդդիմադիր գործունեությունն է ծավալում: Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ արդյունքներ հաջողվեց գրանցել հրապարակային այս տևական պայքարի շնորհիվ:
–Առաջին հերթին հարկ եմ համարում նշել, որ 2007–ից մեկնարկած շարժումը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում արձանագրեց աննախադեպ արդյունք: Հայ ազգային կոնգրեսը դարձավ այն ուժը, որը կարողացավ առաջնորդել ռեժիմի դեմ ընդվզումը ամենաանբարենպաստ քաղաքական պայմաններում: Ի տարբերություն նախկինում ձևավորված դիմադրության շարժումների, որոնց ակտիվությունը մեկնարկում էր համապետական ընտրություններից առաջ և հետնընտրական զարգացումներից հետո, արագ գնում էր դեպի մարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը կարողացավ շարունակել բազմահազարանոց հանրահավաքային պայքարը ընտրությունից ընտրություն ընկած երկարաձիգ տարիների ընթացքում: Ի դեպ, հրապարակային պայքարն իր գագաթնակետին հասավ 2011-ին` ընտրություններից 3 տարի հետո, և հերթական ընտրություններից 2 տարի առաջ ընկած ժամանակահատվածում: Այս ամենը արձանագրեց կոնկրետ արդյունքներ, դրանք են՝ հավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում, Ազատության հրապարակի վերանվաճում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ռեժիմին բանակցային սեղանի շուրջ նստելու պարտադրում և այլն:
–Տարիներ շարունակ Կոնգրեսը ծավալել է հրապարակային պայքար, սակայն, 2012թ.-ին մուտք գործելով խորհրդարան, ընդդիմադիր ակտիվ պայքարը տեղափոխվեց Ազգային ժողով: Ի՞նչ հաջողություններ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը:
–Թեկուզ փոքրաթիվ, բայց բավականին արդյունավետ գործող խմբակցության մուտքը Ազգային ժողով ամբողջովին փոխեց քաղաքական մթնոլորտը Հայաստանում և հատկապես խորհրդարանում: Մասնավորապես, տեղի ունեցան բազմաթիվ կոռուպցիոն բացահայտումներ, գազի պայմանագրի հակապետականության առաջ քաշում, հրավիրվեցին կարևորագույն հարցերով արթահերթ նիստեր, ինչի իրականացումը նախկինում անհնար էր:
–Այսպիսով, տարիներ անց որո՞նք են տևական պայքարի հեևանքով հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցած հիմնական ակնհայտ արդյունքերը:
–Արդյունքներից առաջինը և ամենակարևորը, կարծում եմ, քաղաքացիական հասարակության ձևավորումն է, ինչը հնարավոր դարձավ բացառապես հզոր, ռեժիմի բոլոր հարվածները տարիներ շարունակ իր վրա վերցնող ընդդիմության առկայության պայմաններում: Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների քանակը, դերն ու նշանակությունը սրընթաց կերպով աճեցին շատ կարճ ժամանակահատվածում, ինչը դժվար է ասել, օրինակ` Ադրբեջանի մասին, որտեղ քաղաքական դիմադրության բացակայության պայմաններում իշխանությունների ողջ ռեպրեսիվ ներուժը ուղղված է քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների, բլոգերների դեմ, ինչը զգալիորեն խոչընդոտում է քաղաքացիական հասարակության զարգացմանը: Երկրորդ՝ ոչ պակաս կարևոր արդյունքը ներքաղաքական ուժային կենտրոնների հավասարակշռության խախտումն է: Կոնգրեսի գոյության և գործունեության արդյունքում հնարավոր դարձավ կոալիցիոն, առաջին հայացքից անսասան և մոնոլիտ ուժի քայքայումը, պառակտումը` արդյունքում ուժերի հարաբերության զգալի փոփոխումը՝ հօգուտ ընդդիմության և Հանրապետական կուսակցության լիակատար մեկուսացման: Եվ վերջապես՝ երրորդ անդառնալի արդյունքը Հայ ազգային կոնգրեսի անդամների, համախոհների, աջակիցների հրապարակային երկարատև պայքարի ընթացքում ձեռք բերված փորձառությունն է, որը ,անկասկած, ունենալու է իր զգալի դերը՝ մոտ ապագայում ժողովրդական ուժերի համախմբման և Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ համազգային դիմադրության կազմակերպման ու առաջնորդման գործում:
–Ազգային ժողովում չորս ոչիշխանական կուսակցությունների խմբակցությունները միասնական ճակատ են կազմել՝ ընդդեմ խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի: Հնարավոր համարո՞ւմ եք ոչիշխանական կուսակցությունների և հասարակական տարբեր շերտերի համախմբումը նաև հրապարակում:
–Ոչ միայն հնարավոր, այլ նաև՝ անհրաժեշտ: Մեծ հաշվով, այս համախմբումը արդեն իսկ կայացած իրողություն է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ գործող համակարգին այս կամ այն կերպ բոլոր դիմադրողները բնական դաշնակիցներ են, այլ նաև այն պատճառով, որ գոյություն ունեն արդեն համագործակցության, համախմբման շատ կոնկրետ փաստեր: 2013-ը հենց սրանով էր յուրահատուկ: Մենք ականատեսը եղանք քաղաքական և քաղաքացիական միավորների բավականին արդյունավետ համագործակցության: Տրանսպորտի վարձավճարի թանկացման, պարտադիր կենսաթոշակային վճարների, գազի 20 տոկոս բաժնեմասի ապօրինի վաճառքի և այլ խնդիրներով կազմակերպվող պայքարը այս ամենի վառ ապացույցն են: Տեսնելով համակարգված, փոխլարցնող գործողություններ սոցիալական խմբերի, քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքական ուժերի կողմից՝ մենք հաստատեցինք համագործակցության անհնարինության վերաբերյալ թեզերի սնանկությունը և դրանց բացառապես համախմբումից սարսափող ռեժիմի կողմից պատվիրված լինելը:
–Ըստ ձեզ՝ հետագայում ինչպիսի՞ ազդեցություն կունենա ոչիշխանական ուժերի համախմբումը քաղաքական կյանքի վրա:
–Սոցիալական բազմաթիվ խմբեր, որոնք դեռ հույսեր էին պահպանում, որ իրենց խնդիրները կարող են լուծվել իշխանությունների կողմից, հանդիպելով հանցագործ ռեժիմ կոչվող պատնեշին՝ այսօր արդեն բոլոր հույսերը կապում են բացառապես իշխանափոխության հետ: Իսկ ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանները` առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները, հաջորդ տարվա սկզբին սպասվող պարտադիր ամսական կենսաթոշակային վճարները, տրանսպորտային թանկացումները, կոռուպցիայի, գործազրկության, աղքատության, արտագաղթի ծավալների աճը, արտաքին քաղաքականության խայտառակ ձախողումները արդեն 2014 թ. առաջին ամիսներին Հայաստանի հասարակությանը կկանգնեցնեն երկընտրանքի առջև՝ կա՛մ համակերպվել Հայաստանի կործանման և հայ ժողովրդի՝ որպես ստրուկի, կա՛մ քոչվորի կարգավիճակում հայտնվելու հետ, կա՛մ կազմակերպել համազգային պայքար, գնալ կոնկրետ գործողությունների` ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ երաշխիքի՝ իշխանափոխության իրագործման նպատակով: Վստահաբար կարելի է ասել, որ հայ ժողովուրդը ընտրելու է պայքարի՛ ճանապարհը:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը