«Տարոն Մարգարյանը սխալ կխոսեր, թող մի պահ էլ սխալ խոսեր». Հովիկ Աբրահամյանը դատապարտել է
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ տնտեսագիտական համալսարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքին: Նա ընդգծել է, որ դեռ պետք է ուրախ լինեին, որ լրագրողները մասնակցեին թեզի պաշտպանությանը և լուսաբանեին:
–Պետական քաղաքական չինովնիկը պետք է աշխատի բաց ու թափանցիկ։ Շատ զարմանալի է, որ լրագողներին արգելեցին լուսաբանել թեզի պաշտպանությունը։ Ին՞չ է եղել, Տարոն Մարգարյանը սխալ կխոսեր, թող մի պահ էլ սխալ խոսեր: Սխալվում է նա, ով աշխատում է։ Չի սխալվում նա, ով չի աշխատում ու ոչինչ չի անում: Սխալ են արել, որ խոչընդոտել են լրագրողներին՝լինի ռեկտորը, թե որևէ այլ անձ: Ես դատապարտում եմ և ինչ-որ ձևով կփորձեմ պարզել իրավիճակը։Խոչընդոտելով լրագրողների աշխատանքին՝ ստվերել են իրենց գործը, իրենց մտադրությունը,-ասել է Հ. Աբրահամյանը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Երևանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է։
«Տարոն Մարգարյանը սխալ կխոսեր, թող մի պահ էլ սխալ խոսեր». Հովիկ Աբրահամյանը դատապարտել է
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ տնտեսագիտական համալսարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքին: Նա ընդգծել է, որ դեռ պետք է ուրախ լինեին, որ լրագրողները մասնակցեին թեզի պաշտպանությանը և լուսաբանեին:
–Պետական քաղաքական չինովնիկը պետք է աշխատի բաց ու թափանցիկ։ Շատ զարմանալի է, որ լրագողներին արգելեցին լուսաբանել թեզի պաշտպանությունը։ Ին՞չ է եղել, Տարոն Մարգարյանը սխալ կխոսեր, թող մի պահ էլ սխալ խոսեր: Սխալվում է նա, ով աշխատում է։ Չի սխալվում նա, ով չի աշխատում ու ոչինչ չի անում: Սխալ են արել, որ խոչընդոտել են լրագրողներին՝ լինի ռեկտորը, թե որևէ այլ անձ: Ես դատապարտում եմ և ինչ-որ ձևով կփորձեմ պարզել իրավիճակը։ Խոչընդոտելով լրագրողների աշխատանքին՝ ստվերել են իրենց գործը, իրենց մտադրությունը,-ասել է Հ. Աբրահամյանը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Երևանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է։
7or.am