Կարծիք

27.12.2013 22:50


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նույն ինքը՝ Օֆշոր Տիկոն, իր ինքնասուլիսի ընթացքում հայտարարեց, որ գազի պայմանագրերը հաջողված պայմանագրեր են: Պարզվում է՝ 20 տոկոս բաժնետոմսերը Գազպրոմին 150 մլն դոլարով վաճառելը ֆանտաստիկ գործարք է:

Այնուամենայնիվ, պետական ատկատների մեծ վարպետ Տիգրան Սարգսյանը փորձում էր հանրությանը համոզել, որ այն, ինչ նա անում է, բխում է ժողովրդի շահերից, սակայն ընթացքում չէր մոռանում իր բաժին պատասխանատվությունը կիսել Սերժ Սարգսյանի հետ՝ ասելով, թե «ես մենակ չեմ, Ազատիչը հետս է»:


Տպավորություն է ստեղծվում, որ Տիգրան Սարգսյանը նուրբ ձևով փորձում է իր ընկած ճահիճը քաշել նաև Սերժ Սարգսյանին՝ հստակ գիտակցելով, որ Ազատիչը Բաղրամյան 26-ում մնալու համար պատրաստ է զոհել յուրաքանչյուրին, այդ թվում՝ նաև իրեն:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը