Լրահոս

04.08.2009 10:49


ԱՄՆ նախագահն այսօր դարձավ 48 տարեկան

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նշում է իր 48-ամյակը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ միջոցառումներ են նախապատրաստվում։ Ինչպես հաղորդում են Սպիտակ տան մամլո ծառայությունից, Բարակ Օբաման այսօր էլ կաշխատի սովորականի պես. նրան են այցելելու մի քանի սենատորներ, և քննարկվելու են որոշ հարցեր։ Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը լրագրողներին տեղեկացրել է, որ հանգստյան օրերը Բարակ Օբաման անցկացրել է ընկերների հետ՝ Մերիլենդ նահանգի՝ քաղաքից դուրս գտնվող Կեմպ-Դեվիդ նստավայրում։ Նրանք ընկերներով բոուլինգ և բասկետբոլ են խաղացել, իսկ հետո  ընթրել են։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը