Մեկնաբանություն

27.12.2013 11:20


Էշի և ավանակի տարբերությունը. ատենախոսություն (անեկդոտ)

Էշի և ավանակի տարբերությունը. ատենախոսություն (անեկդոտ)

Բոլոր առումներով ծանր տարի էր, ինչոր տեղ՝ նույնիսկ զզվելի։ Նույն կերպ էլ ավարտվում է... Ամեն դեպքում, հեռացող տարում ցանկություն չկա էլ ավելի ծանրացնել այն՝ մեկնաբանելով երկրում տեղի ունեցողը։

Այնպես որ, անեկդոտ. ատենախոսության հրապարակային պաշտպանության թեման էր էշի և ավանակի տարբերությունը։ Ու քանի որ ատենախոսը բարձրաստիճան պաշտոնյա էր, մասնագիտական հանձնաժողովն ու ընդդիմախոսը գիտական վերնախավի կարկառուն գործիչներ էին։

Պաշտպանության ժամանակ բերվեցին անվանումների ծագման տարբեր տեսություններ, ներկայացվեցին հին հունական տրակտատներից և եգիպտական պապիրուսներից մեջբերումներ։

«Մեծարգո պարոնա՛յք, այսպիսով, ավանակը գիտական աստիճան է, իսկ էշը՝ պաշտոն»,– իր ատենախոսությունն ավարտեց երիտասարդ հայցորդն ու արժանացավ հանձնաժողովի և ընդդիմախոսի բուռն, հոտընկայս ծափահարություններին։

«7օր»-ի «թեկնածուական» անեկդոտների բաժին

Այս խորագրի վերջին նյութերը