Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին ծայրահեղականության տարածումը կանխելու համար տարածաշրջանային երկրների միջև համագործակցության կոչ է արել: Օգոստոսի 2-ին Թեհրանում կայացած Իրանի, Աֆղանստանի և Տաջիկստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Մոթաքին ասել է, որ ծայրահեղականության դեմ պայքարը պահանջում է տարածաշրջանային բոլոր երկրների համագործակցությունը: Եռակողմ հանդիպումը ավարտվել է օգոստոսի 2-ին համատեղ հայտարարության ընդունմամբ, որով կոչ է արվում շարունակել համատեղ համագործակցությունը թմրադեղերի, ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում: Նրանք նաև կոչ են արել ընդհանուր ներդրումային հիմնադրամ ստեղծել տնտեսական կապերը խթանելու համար:
Նոր տարածաշրջանային համագործակցություն

Press TV -