Մեկնաբանություն

27.12.2013 16:05


«Չեբուռաշկեքն» ու «կռակադիլը» (տեսանյութ)

«Չեբուռաշկեքն» ու «կռակադիլը» (տեսանյութ)

Տարածված լուրերի համաձայն՝ «ՍԱՍ» խանութների ցանցից ապխտած կոկորդիլոսի առաջին գնորդն արդեն կա։ Դա վարչապետ Տիգրան Սարգսյանն է։

Կա տեսակետ, որ Տիգրանը «կռակադիլին» գնել է ոչ թե ուտելու, այլ լրիվ ուրիշ նպատակներով (միգուցե օֆշորային գոտի՞ է տանելու այդ կոկորդիլոսին, ո՞վ գիտե)։

Դժվար է ասել, թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, բայց մեկ բան հստակ է՝ արժեհամակարգային տեսանկյունից «տիրացուին» հաստատ հոգեհարազատ է «կռակադիլը» և նա, մեծ հաշվով, գնել է այն շատ վաղուց։

Տիգրան Սարգսյանի գործունեությունը պետական «տենդերների», բյուջետային «ատկատների», կովերի պտուկների լվացման և բիոզուգարանների մասով ցույց տվեց, որ նա կոկորդիլոսի ախորժակ ունի։ Եվ ուրեմն, «ՍԱՍ»–ի «կռակադիլին» նա գնած և կերած ունի մինչև այդ էկզոտիկ մսատեսակի՝ Հայաստան ներմուծվելը։

Բացի այդ, այն պահից, երբ «չեբուռաշկեքը» սկսեցին գովաբանել Սերժ Սարգսյանին ու ոտանավորներ արտասանել նրա պատվին, Տիգրան Սարգսյանն արդեն «նոտարով» դարձավ «կռակադիլի» գնորդ։

Նկատենք, որ հայտնի մուլտֆիլմի «Չեբուռաշկան» և «Գենան» շատ բարի ու հաճելի կերպարներ էին։ Այլ է պատկերը Սերժ Սարգսյանի «չեբուռների» և Տիգրան Սարգսյանի «կռակադիլի» պարագայում։

Նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ին կցված «չեբուռաշկեքն» այնպիսի շոուներ էին մատուցում, որ մարդկանց հիշողությունից դրանք հազիվ թե դուրս գան։ Սերժն այլևս ասոցացվում է «չեբուռաշկեքի» հետ (բա հո ԵՄ–ի հե՞տ չէր ասոցացվելու)։ Այնպես որ, Տիգրան Սարգսյանի սերն առ «կռակադիլի» միս բնական պետք է դիտարկել՝ անկախ այն հանգամանքից, թե նա գնե՞լ է «ՍԱՍ»–ից այդ կենդանուն, թե՞ չի գնել, գնել է ուտելու՞, թե՞ այլ նպատակներով։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Կից տեսանյութում ներկայացված է հատված Սերժ Սարգսյանի նախընտրական արշավից։ Պարզվում է՝ նա կրակոտ երիտասարդ է եղել։ Համենայնդեպս այդպես էր պնդում նրա թիմակցուհիներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը