Լրահոս

26.12.2013 17:08


Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ԻԻՀ մի քաղաքացու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Արեգ Օ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է դեկտեմբերի 24-ին` Երևանի Բաղրամյան պողոտայից Կասյան փողոց տանող կամրջի վրա, 2 ավտոմեքենաների բախման հետևանքով (նա գտնվել է ավտոմեքենաներից մեկում):
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սանահին-Սարահարթ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց Ե»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հյուրանոցային համալիրի պատին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 38-կմ-ին` Մայիսյան գյուղի մոտ, «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 145/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Բազումի բաժնի և ճՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի ծառայողները պարզել են վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 103 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է երկաթյա արգելապատնեշի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը