Լրահոս

03.08.2009 16:59


Հ. Մարգարյան. «Ապագան միտված է 100%-անոց համամասնական ընտրակարգի»

Հ. Մարգարյան. «Ապագան միտված է 100%-անոց համամասնական ընտրակարգի»

-Մենք աստիճանաբար անցնում ենք առավելագույն համամասնական ընտրակարգի,-ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ապա շարունակել,-Փորձը ցույց տվեց, որ տարիներ շարունակ կրճատվում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը։

-Հուսով եմ, որ այս գործընթացը շարունակական է։ Իսկ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում պետք է լինեն ստորին և վերին պալատներ, ասել է թե՝ սենատ և պառլամենտ։ Կարծում եմ, որ ապագան միտված է լինելու դրան։

Հովհաննես Մարգարյանը կարծիք է հայտնել, թե կոլեկտիվ պատասխանատվությունն ավելին արժե, քան անձի պատասխանատվությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը