«Պահանջում ենք կառավարության հրաժարականը» (տեսանյութ)
Մի ուշագրավ փաստի մասին եմ ուզում տեղեկացնել, որին, չգիտես՝ ինչու, լրատվականներն անդրադարձ չեն կատարում։ 2013-ի մարտի 18–ին կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև, նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ասեց, թե որ դեպքում ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Մեջբերեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը․ «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։ Ինչ է ստացվում․․․համաձայն ԱՎԾ-ի (Ազգային Վիճակագրկան Ծառայություն) հրապարակած տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբերի կտրվածքով գրանցվել է 3․1 տոկոս տնտեսական աճ։ Բացի դա, Սերժ Սարգսյանը ևս մի կարևոր հանձնարարական էր տվել կառավարությանը, համաձայն որի՝ աշխատավարձերի բարձրացումը պետք է գերակշռի գնաճին։ Սակայն, նորից համաձայն հրապարակված տվյալների, գնաճը կազմել է 5․8 տոկոս, իսկ աշխատավարձերի բարձրացումը՝ 4․4 տոկոս։ Ինչ է ստացվում․․․․ 1․ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով՝ այն կառավարությունը որը չի ապահովի 7 տոկոս տարեկան տնեսական աճ, պետք է հրաժարական տա, վերը նշվածից պարզ է դառնում, որ կառավարությունն այլ ելք չունի։ Եթե անգամ բոլոր մնացած դեպքերում կարողանում էր ինչ-ինչ ձևերով, մանիպուլյացիաներով պլստալ ամեն անգամ, ապա այս անգամ չհարգել ՀՀ նախագահի ասածը և դեմ գնալ նրա խոսքին ու հրաժարական չտալ, դա արդեն «կատաստրոֆիկ» կլինի։ Չեմ կարծում, որ կառավարությունը, ի դեմս վարչապետի, այդքան «դուխ» կունենա։ 2․ՀՀ կառավարությունը չի կարողացել կատարել Սերժ Սարգսյանի երկրորդ կարևոր առաջադրանքը, քանի որ տարեվերջին ստացվել է հակառակ պատկեր, և գնաճն է գերակշռել աշխատավարձերի բարձրացմանը։ Կոչ եմ անում բոլոր լրատվականներին ակտիվորեն ներգրավվել այս գործըթացին, քանզի նման կառավարությունով Հայաստանը դատապարտված է դեգրադացման և ռեգրեսի։ Հ․Գ․ Ներկայացնում եմ տեսանյութը, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է այն, ինչ ես վկայակոչել եմ գրառմանս մեջ։ 57։30 րոպեից դիտել։
Հ․Գ․Գ․ Նման կառավարություն մեզ պետք չի. պահանջում ենք կառավարության հրաժարականը։
«Պահանջում ենք կառավարության հրաժարականը» (տեսանյութ)
Մի ուշագրավ փաստի մասին եմ ուզում տեղեկացնել, որին, չգիտես՝ ինչու, լրատվականներն անդրադարձ չեն կատարում։ 2013-ի մարտի 18–ին կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև, նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ասեց, թե որ դեպքում ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Մեջբերեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը․
«Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Ինչ է ստացվում․․․համաձայն ԱՎԾ-ի (Ազգային Վիճակագրկան Ծառայություն) հրապարակած տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբերի կտրվածքով գրանցվել է 3․1 տոկոս տնտեսական աճ։ Բացի դա, Սերժ Սարգսյանը ևս մի կարևոր հանձնարարական էր տվել կառավարությանը, համաձայն որի՝ աշխատավարձերի բարձրացումը պետք է գերակշռի գնաճին։ Սակայն, նորից համաձայն հրապարակված տվյալների, գնաճը կազմել է 5․8 տոկոս, իսկ աշխատավարձերի բարձրացումը՝ 4․4 տոկոս։ Ինչ է ստացվում․․․․
1․ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով՝ այն կառավարությունը որը չի ապահովի 7 տոկոս տարեկան տնեսական աճ, պետք է հրաժարական տա, վերը նշվածից պարզ է դառնում, որ կառավարությունն այլ ելք չունի։ Եթե անգամ բոլոր մնացած դեպքերում կարողանում էր ինչ-ինչ ձևերով, մանիպուլյացիաներով պլստալ ամեն անգամ, ապա այս անգամ չհարգել ՀՀ նախագահի ասածը և դեմ գնալ նրա խոսքին ու հրաժարական չտալ, դա արդեն «կատաստրոֆիկ» կլինի։ Չեմ կարծում, որ կառավարությունը, ի դեմս վարչապետի, այդքան «դուխ» կունենա։
2․ՀՀ կառավարությունը չի կարողացել կատարել Սերժ Սարգսյանի երկրորդ կարևոր առաջադրանքը, քանի որ տարեվերջին ստացվել է հակառակ պատկեր, և գնաճն է գերակշռել աշխատավարձերի բարձրացմանը։
Կոչ եմ անում բոլոր լրատվականներին ակտիվորեն ներգրավվել այս գործըթացին, քանզի նման կառավարությունով Հայաստանը դատապարտված է դեգրադացման և ռեգրեսի։
Հ․Գ․ Ներկայացնում եմ տեսանյութը, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է այն, ինչ ես վկայակոչել եմ գրառմանս մեջ։ 57։30 րոպեից դիտել։