Նաիրա Զոհրաբյան. «Սուքիաս Ավետիսյանի համար ծլկելը լավագույն տարբերակն է»
«Ես վստահ եմ, որ Սուքիաս Ավետիսյանը չի ներկայանա արտահերթ նիստին, որովհետև որևէ լրջագույն փաստարկ չունի, և այս պարագայում դեմարշն ու պարզապես ծլկելը լավագույն տարբերակն է»,- Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կանխատեսելով, որ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի կողմից նախաձեռնած արտահերթ նիստին այսօր չի մասնակցի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ս.Ավետիսյանը: Ն. Զոհրաբյանն ընդգծեց` հանձնաժողովը գործում է լեգիտիմության շրջանակներում, ըստ օրենքի՝ այն կարող է վարել նաև հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը. «Կարող եմ կանխատեսել, որ այսօրվա նիստում հանձնաժողովը կընտրի հանձնաժողովի նոր նախագահ»:
Նաիրա Զոհրաբյան. «Սուքիաս Ավետիսյանի համար ծլկելը լավագույն տարբերակն է»
«Ես վստահ եմ, որ Սուքիաս Ավետիսյանը չի ներկայանա արտահերթ նիստին, որովհետև որևէ լրջագույն փաստարկ չունի, և այս պարագայում դեմարշն ու պարզապես ծլկելը լավագույն տարբերակն է»,- Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կանխատեսելով, որ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի կողմից նախաձեռնած արտահերթ նիստին այսօր չի մասնակցի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ս.Ավետիսյանը:
Ն. Զոհրաբյանն ընդգծեց` հանձնաժողովը գործում է լեգիտիմության շրջանակներում, ըստ օրենքի՝ այն կարող է վարել նաև հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը. «Կարող եմ կանխատեսել, որ այսօրվա նիստում հանձնաժողովը կընտրի հանձնաժողովի նոր նախագահ»:
Մանրամասները՝ Panorama.am–ում։