Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյան, հիշի՛ր Քադդաֆիի օրինակը»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱրամՀարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2013–ի քաղաքական գործընթացները։
–Այս տարի ամենավատ տարիներից մեկն էր, եթե չհաշվենք պատերազմի տարիները, որոնք ծանր էին, բայց, համենայնդեպս, հաղթական։ Ամփոփելով տարին՝ պետք է սկսենք նախագահական ընտրություններից։ Մենք ականատես եղանք ոչ մրցակցային նախագահական ընտրությունների, որովհետև մինչ ընտրությունները իշխանությանը հաջողվեց հիմնական քաղաքական ուժերին ասպարեզից հանել, և, կարծես թե, նրանց հաջողվեց դա. ժողովուրդը ընտրության օրն իր վերաբերմունքը ցույց տվեց. դեմ քվեարկելով Սերժ Սարգսյանին՝ ձայն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին,–ընդգծել է ԱՀԿ նախագահը։
Ըստ բանախոսի՝ նախագահական ընտրությունների հետևանքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կորցրեց իր լեգիտիմությունը։ «Դա պատճառ հանդիսացավ, որ նա սկսի և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին խոստումներ տալ՝ վտանգի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք տեսանք, թե ինչի հասցրեց այս խաղատնային քաղաքականությունը»։
Նա առանձնացրեց այս տարվա սկանդալային իրադարձությունները՝ առաջինը նշելով հայտնի «օֆշորային» սկանդալը։ «Հաջորդը «Նաիրիտի» գործն է։ Հսկայական գումարներ փոշիացվեցին, բացի այդ, տեղեկատվություն կա, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն փոշիացրել է, այլ որոշակի գումարներ է վերցրել մրցակից կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտը» չաշխատի։ Իրենք միշտ կարող էին գործարանն աշխատեցնել. մեծ գումարներ դրա համար պետք չէին։
«Դա հայրենիքի դավաճանություն է։ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով գործարանն այսքան տարի չաշխատեց, իսկ «Նաիրիտը» կարող էր բյուջեին եկամուտ բերել»,– նշել է Հարությունյանը։
Հարությունյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը, խոստումներ տալով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, վարկաբեկեց երկիրն արտաքին աշխարհում։ Չկա հարգանք ո՛չ մեկի, ո՛չ մյուսի կողմից։ Որպես հետևանք՝ եղավ սեպտեմբերի 3–ը, հետո՝ Պուտինի այցը։
«Սերժ Սարգսյանին չեմ կարողանում հասկանալ։ Նրա կրթությունը չի ներում (երեկոյանի հեռակա), որովհետև նման անգրագետ քաղաքականությունը երկիրը հասցրեց այս վիճակին (ծանր սոցիալական վիճակ, վարկաբեկված ամբողջ աշխարհում, «Գազպրոմին» 20%–ի վաճառքը և այլն)»,–ասել է բանախոսը։
Այս վիճակից ելքը Ա. Հարությունյանն անցնցում իշխանափոխությունն է տեսնում և համահայկական մի ընդհանուր, բոլոր տարաձայնություններից զերծ ճակատի ստեղծումը։
–Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանն այնքան գիտակցություն կունենա, որ ներողություն կխնդրի ժողովրդից ու կհեռանա։ Միակ օրակարգային հարցը պետք է լինի նրա հրաժարականը։ Հայաստանում որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է։ Դրա համար պետք է համագործակցեն բոլոր ընդդիմադիր ուժերը, և համախմբում գնա ամբողջ քաղաքական դաշտում։
Հարությունյանի խոսքերով՝ դժգոհ են բոլոր խավերը. չկա մի խավ, որ տուժած չլինի, այդ թվում՝ իշխանության ներսում. խորհրդարանում վերջին քվեարկությունը ցույց տվեց, որ մեծամասնությունն ընտանի կենդանիների նման վարժեցված է։ Ոչիշխանական ուժերի կողմից մանդատը վայրն դնելը նա լուծում չի համարում։
«7օր»–ի հարցին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տալով ու ներողություն խնդրելով ժողովրդից պետք է հեռանա՞, թե՞ պետք է պատասխանատու լինի երկրի այս վիճակի համար, որը նաև դաս կլինի մյուս բոլոր ուժերի համար, որոնք կստանձնեն երկրի կառավարումը, բանախոսը պատասխանել է.
–Ինչքան շուտ գնա, այնքան ավելի ներողամիտ կլինի ժողովուրդը։ Ես համոզված եմ՝ եթե Սերժ Սարգսյանը մի քիչ էլ ձգեց, ապա հաստատ լավ ծերություն չի ունենալու։ Թալանել են, «քեշ» փող են ստացել, բիզնեսը խլել են։ Այս իշխանության ձեռագիրը բիզնես խլելն է։ Կանքնեցիք՝ Սաշիկին եք փող տալիս, քշեցիք՝ «Ֆլեշի» Բարսեղին եք փող տալիս։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ վերջացնի այնպես, ինչպես Քադդաֆին... Սերժ Սարգսյան, հիշի՛ր Քադդաֆիի օրինակը։
Հարությունյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը հատկապես շատ է վախենում մարդկանցից. փողոցում ժողովուրդ տեսավ՝ հանձնվելու է։ Բանախոսի կարծիքով արդեն հունվարի վերջերից՝ տոներից հետո, սկսվելու են լուրջ քաղաքական գործընթացներ։
Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյան, հիշի՛ր Քադդաֆիի օրինակը»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2013–ի քաղաքական գործընթացները։

7or.am