Վլադիմիր Կազիմիրով. «Դժվար թե Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակն էականորեն տարբերվի նախորդից»
«Դժվար թե Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակն էականորեն տարբերվի նախորդից, որի բովանդակությունը հրապարակվել էր վերջերս։ Փոփոխությունները կանդրադառնան միայն առանձին դետալներին»,-ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ, փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը։ Ըստ նրա՝ մինչև 2009թ. վերջը ոչ մի համաձայնագիր չի լինի, և դժվար թե համաձայնեցվեն հիմնարար սկզբունքները։ Կազիմիրովի դիտարկմամբ՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ ներքաղաքական քննարկումներն անհրաժեշտ են հասարակական կարծիքի ձևավորման համար, սակայն շատ բան կախված է լինելու նրանից, թե որքանով հնարավոր կլինի երկու կողմից չեզոքացնել ծայրահեղականներին։ Իսկ Ստեփանակերտի զուսպ արձագանքը պայմանավորված է բանակցային գործընթացին ԼՂ-ի չմասնակցությամբ։ Կազիմիրովի կարծիքով՝ հակամարտող կողմերի հասարակություններին կյանքը կպարտադրի հասկանալ, որ փոխզիջումը վեր է հաղթանակից։

Ըստ Armenia Тoday-ի։