Փայլակ Հայրապետյան. «Տիգրան Սարգսյանը չի կարող ապացուցել իր անմեղությունը»
Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը 2013 թվականը Հայաստանի և անձամբ իր համար փորձության տարի է համարում։ Հույս ունի, որ 2014–ը լինելու է բարի տարի։
–Կարծում եմ՝ չի՛ մնա Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում։ Նամուս կունենա, կթողնի կհեռանա,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Փայլակ Հայրապետյանը։
«Օֆշորային» սկանդալի (որում շրջանառվում են Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները) գործից էլ որևէ նորություն չկա, բայց գործարարը վստահ է՝ մեղավորները կպատժվեն։
–Ո՞նց պիտի Տիգրան Սարգսյանն իր անմեղությունն ապացուցի։ Չի՛ կարող։ Որ ապացուցելու լիներ, հիմա վաղուց ապացուցել էր,–այսպես է արձագանքել Փ. Հայրապետյանը ՀՀ վարչապետի խոսքերին, թե իր անմեղությունը շատ հեշտ ապացուցվող բան է.
–Հաջորդ տարի Տիգրան Սարգսյանն իր մեղքը կընդունի։ Եթե ինքն էլ չընդունի, Աստվա՛ծ կընդունի։ Իսկ երբ Աստված ընդունում է, տանում է էս կյանքից։ Տիգրան Սարգսյանի գնահատականն ինքն է տվել իր համար։ Ամբողջ հայ ժողովուրդն իր գնահատականը տալիս է։ «Ֆեյսբուքը» որ բացում եմ, ինչ ասես՝ չեն գրում նրա մասին։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե 380 հազար դրամ արժողությամբ ապխտած կոկորդիլոսներից մեկն էլ վարչապետն է գնել սեփական ամանորյա սեղանը զարդարելու համար, գործարարը նկատել է.
–Ամեն մարդ ուտում է այն, ինչ որ ի՛նքն է։ Որ կոկորդիլոս են ուտում, ամեն ինչ էլ կուտեն։ Մարդ էլ կուտեն... ուտում են, էլի։ Ես, օրինակ, զզվում եմ դրա տեսքից, հենց հեռուստացույցով ցույց են տալիս, անջատում եմ։
Ի դեպ, փորձությունների տարին Փայլակ Հայրապետյանը ճանապարհելու և 2014–ը դիմավորելու է իր վարձով տանը՝ ընտանիքի անդամների հետ միասին։

7or.am