2013 թվականի թոփ 13 ձախողումները՝ ըստ Արամ Մանուկյանի
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար ԱրամՄանուկյաննայսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է 2013 թվականի թոփ 13 քաղաքական և տնտեսական ձախողումները:
Կորուստներից ամենամեծը նա համարում է ահագնացող արտագաղթը Հայաստանից:
–Սա երկիրն անկազմակերպ և անգիտակղեկավարելուարդյունքն է։ Իմհաշվարկներով՝ 2013թ. Հայաստանիցմեկնել և չի վերադարձել մոտ 150 հազարմարդ,-ասել է Ա. Մանուկյանը:
Ամենամեծ սկանդալն էլ նա համարում է «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին 20% մասնաբաժնի վաճառքը «Գազպրոմ»-ին.
–Սա կմնա որպես ամենանվաստացուցիչգործարքըհայժողովրդիպատմությանմեջ: Սաքրեական հանցագործություն է: Սա տարվա վերջին ամենամեծ քյալլագյոզությունն էր։ Այսպիսի գործարք, նվաստացում հայ ժողովուրդը չի ունեցել անգամ ծանր ժամանակներում։
Անցնող տարվա մյուս ձախողումները, ըստ Արամ Մանուկյանի, նախագահական և Երևանի ավագանու կեղծված ընտրություններն են, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, գազի սակագնի թանկացումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալը, ասոցացման համաձայնագրի չնախաստորագրումը և ՄՄ–ին անդամակցելը, ՌԴ-ի հետ նվաստացուցիչ հարաբերությունները, Իրանի հետ գազային սկանդալը, նկարահանող արագաչափ սարքերը և վճարովի կայանատեղիները, հայոց լեզվի հանդեպ իշխանության ներկայացուցիչների քամահրական վերաբերմունքը, համատարած կոռուպցիան։
Օֆշորի թեմային անդրադառնալով՝ Ա. Մանուկյանն ընդգծել է.
–Դա այնպիսի սկանդալ է, որ վարչապետը պետք է առնվազն 5 անգամ հրաժարական տված լիներ։
ՀԱԿ խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ 2013թ. ձեռքբերում էլ է եղել՝ ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների համաձայնեցված աշխատանքըև լրագրողների ակցիան ԱԺ-ում: Նա ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» համագործակցությունն իշխանափոխության հասնելու միակ ձևն է համարում։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա, Ա. Մանուկյանի խոսքերով, նրա վիճակը ծայրահեղ վատ է:
–Դրսից փող չեն տալիս, ներսից չի կարողանում հավաքել: Իսկ Սերժ Սարգսյանն առանց փողի չի կարող ապրել,-եզրափակել է Ա. Մանուկյանը:
2013 թվականի թոփ 13 ձախողումները՝ ըստ Արամ Մանուկյանի
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է 2013 թվականի թոփ 13 քաղաքական և տնտեսական ձախողումները:
Կորուստներից ամենամեծը նա համարում է ահագնացող արտագաղթը Հայաստանից:
–Սա երկիրն անկազմակերպ և անգիտակ ղեկավարելու արդյունքն է։ Իմ հաշվարկներով՝ 2013թ. Հայաստանից մեկնել և չի վերադարձել մոտ 150 հազար մարդ,-ասել է Ա. Մանուկյանը:
Ամենամեծ սկանդալն էլ նա համարում է «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին 20% մասնաբաժնի վաճառքը «Գազպրոմ»-ին.
–Սա կմնա որպես ամենանվաստացուցիչ գործարքը հայ ժողովրդի պատմության մեջ: Սա քրեական հանցագործություն է: Սա տարվա վերջին ամենամեծ քյալլագյոզությունն էր։ Այսպիսի գործարք, նվաստացում հայ ժողովուրդը չի ունեցել անգամ ծանր ժամանակներում։
Անցնող տարվա մյուս ձախողումները, ըստ Արամ Մանուկյանի, նախագահական և Երևանի ավագանու կեղծված ընտրություններն են, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, գազի սակագնի թանկացումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալը, ասոցացման համաձայնագրի չնախաստորագրումը և ՄՄ–ին անդամակցելը, ՌԴ-ի հետ նվաստացուցիչ հարաբերությունները, Իրանի հետ գազային սկանդալը, նկարահանող արագաչափ սարքերը և վճարովի կայանատեղիները, հայոց լեզվի հանդեպ իշխանության ներկայացուցիչների քամահրական վերաբերմունքը, համատարած կոռուպցիան։
Օֆշորի թեմային անդրադառնալով՝ Ա. Մանուկյանն ընդգծել է.
–Դա այնպիսի սկանդալ է, որ վարչապետը պետք է առնվազն 5 անգամ հրաժարական տված լիներ։
ՀԱԿ խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ 2013թ. ձեռքբերում էլ է եղել՝ ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների համաձայնեցված աշխատանքը և լրագրողների ակցիան ԱԺ-ում: Նա ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» համագործակցությունն իշխանափոխության հասնելու միակ ձևն է համարում։

7or.am