Լրահոս

25.12.2013 13:38


Տիգրան Ուրիխանյան. «Շարմազանովը կորցրել է հեղինակությունն ու արժանապատվությունը»

Տիգրան Ուրիխանյան. «Շարմազանովը կորցրել է հեղինակությունն ու արժանապատվությունը»

Ի պատասխան ԱԺ փոխնախագահ, երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ցրտից ԲՀԿ-ի հիշողությունը կորել է, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Zham. am» -ի հետ զրույցում պատասխանեց.

-Պիտի հիասթափեցնեմ հանրապետական Շարմազանովին` ԲՀԿ-ի հետ, չնայած իրենց ու ՀՀԿ-ական արբանյակների եւ տարբեր տրամաչափի համհարզների ակտիվ ջանքերին, ոչինչ չի պատահել: Ավելին, ԲՀԿ-ն ինչպես վայելել է ժողովրդի վստահությունը, այնպես էլ շարունակում է այն վայելել` ի տարբերություն ՀՀԿ խոսնակի:

Ինչ վերաբերում է եղանակի տեսությանը, ապա, անկեղծ ասած, դրա մասնագետը չեմ, սակայն մեկ բանում միանշանակ վստահ եմ` Էդուարդ Շարմազանովը տարբեր տեղեր եւ ինքնամատույց մտնելով՝ կորցրել է քաղաքացու եւ քաղաքական գործչի համար ամենաթանկը` հեղինակությունն ու արժանապատվությունը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը