Տնտեսական

25.12.2013 13:20


Սերգո Կարապետյան. «Մարդկանց մոտ էլ է լինում, որ չեն հղիանում»

Սերգո Կարապետյան. «Մարդկանց մոտ էլ է լինում, որ չեն հղիանում»

ՀՀ գյուղատնտեսության ՕԵԿ–ական նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է կառավարության՝ տավարաբուծության զարգացման ծրագրից գյուղացիների դժգոհությանը։ Նրանք պնդում են, որ այդ ծրագրով Հայաստան ներկրված եվրոպական երինջները ոչ միայն 2–րդ անգամ չեն հղիանում, այլև որոշները սատկում են:

–Ես այդպես դրամատիկ չէի ներկայացնի: Մարդկանց մոտ էլ է լինում, որ չեն հղիանում։ Դա կա նաև կենդանական աշխարհում,-ընդգծել է նախարարը։

Ս. Կարապետյանը նաև ավելացրել է, որ գյուղացիներն ուզում են՝ իրենց աճեցրած երինջները նախարարությունը գնի, բայց այդ հարցը մասնագետները պետք է որոշեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը