Լրահոս

03.08.2009 15:20


Արմեն Սմբատյանը՝ մշակույթի նախարա՞ր

Արմեն Սմբատյանը՝ մշակույթի նախարա՞ր

-Ասում են, որ կոնսերվատորիայի ստվերային տնօրենը Արմեն Սմբատյանն էր։ Հիմա նույնիսկ սպառնում են, որ նա կարող է հետ գալ և դառնալ մշակույթի նախարար։ Պատկերացրեք՝ այդ դեպքում ի՞նչ վիճակում կլինի մեր ժողովուրդը,- այսօր լրագրողներին ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ դժգոհելով, թե անկախացումից հետո ՀՀ-ն կորցրել է Խորհրդային Միության ժամանակ իր կադրերով երկրորդ տեղը զբաղեցնող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Ռ. Հախվերդյանը նաև ցավում է, որ թեև Հայաստանն անկախ է, բայց ավելի կախյալ երբեք չի եղել, որ բնակչության մոտ ճաշակի անկում կա, իսկ մի շարք մտավորականներ դարձել են օգտվողներ.

-Մարդիկ, որոնց երբեմն ցույց են տալիս հեռուստացույցով՝ մորուքով կամ առանց մորուքի, թզբեհով խոսելուց կամ առանց թզբեհի։ Դրանք ոչ թե մտավորականներ են, այլ պահից օգտվող մարդիկ, ովքեր մի ինչ-որ օբյեկտի կամ պաշտոնի համար կարող են երգել այն դուդուկի տակ, որը նվագում է կառավարությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը