Կարծիք

25.12.2013 12:34


Բենիամին Մաթևոսյան

Բենիամին Մաթևոսյան

Այսօր կարդացի մի խմբագրական, որում հեղինակը պնդում էր, թե ԱԺ-ում լրագրողները խախտեցին էթիկայի կանոնները, որ լրագրողի գործն ուղղակի լուսաբանելն է: Նախ՝ զարմանալի է, որ ինչ-որ մեկը էթիկայի և բարոյականության դասեր է տալիս՝ մի մարդ, ով իրեն ընդդիմադիր դիրքավորելով՝ այսօր իշխանական ալիքներից մեկի գլխավոր դեմքերից է: Եթե նա այդքան էթիկայի կանոններից է խոսում, թող գոնե մի բառով ընդդիմանար, երբ իր գործընկերոջը ֆեյսբուքյան գրառման համար գործից հեռացրեցին:
Եվ երկրորդը` ի՞նչն է ավելի բարոյական՝ տեսնելով, որ մարդուն կողոպտում են, խառնվել և կանգնեցնել կողոպուտը (իսկ մեր պետությանը դեկտեմբերի 23-ին կողոպտեցին), թե՞ լրագրող լինելով` ուղղակի լուսաբանել հանցագործությունը, մի 2-3 լավ նկար անել ու վիդեո նկարել…

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը