«Սերժ Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 1 մլրդ դոլարը»
Դեկտեմբերի 4-ին, երբ ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «ավետեց» «Հայռուսգազարդ» ընկերության՝ ՀՀ-ի 20 տոկոս մասնաբաժինը ռուսներին հանձնելու լուրը՝ բացատրելով, թե «ստացվում է՝ 155 մլն դոլարը կա՛մ «քեշ» փողով պետք է վճարեինք, կա՛մ էլ ինչ-որ ձեւով մարեինք», անմիջապես բոլորի մոտ մեկ տրամաբանական հարց առաջացավ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը հատուցի Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության սխալների հետեւանքները, երբ անգամ գազի գնի բարձրացման մասին լուրը գաղտնի էր պահվում:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրությամբ պարզեց, որ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների եւ հայրենի նախարարների պաշտոնական ունեցվածքն, ընդհանուր հաշվով, մոտ 14.5 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Իսկ ռուսական wek.ru կայքի փոխանցմամբ՝ միայն Ս. Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Ինչո՞ւ Սարգսյանն իրեն սատարող բուրգի շրջանում հանգանակություն չարեց եւ «քեշ» չմարեց իրենց մեղքով գոյացած պարտքը:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: