ՕԵԿ պատգամավոր. «Կառավարությունը պետք է շատ աշխատանք կատարի»
-Չեմ կարծում, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Դրա համար ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ իրավիճակային հիմքեր կան,-այսպես է պատասխանել «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀովհաննեսՄարգարյանը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ երկրում արտահերթ ընտրություններ տեղի ունենան։
Անդրադառնալով ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը՝ Հովհաննես Մարգարյանն ասել է.
-Կառավարությունը պետք է շատ աշխատանք կատարի։ Այսօրվա դրությամբ հնարավոր չէր, որ անկում չլիներ։ Եթե միջազգային փորձն ենք ուսումնասիրում, ապա ավելի խոշոր տերություններն էլ անկումներ արձանագրեցին։ Ուղղակի այդ ամենը հոկտեմբերին կներկայացնեն Ազգային ժողովի դատին։ Մենք կքննարկենք, թե ինչքանով է իրատեսական այդ անկումը, նոր գնահատական կտանք։ Բայց այն, որ անկում պետք է լիներ, դա փաստ է, և դա չի կարելի կապել հայրենի իշխանությունների և կառավարության հետ, որովհետև դա համաշխարհային է։
ՕԵԿ պատգամավոր. «Կառավարությունը պետք է շատ աշխատանք կատարի»
-Չեմ կարծում, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Դրա համար ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ իրավիճակային հիմքեր կան,-այսպես է պատասխանել «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ երկրում արտահերթ ընտրություններ տեղի ունենան։

7or.am