Լրահոս

03.08.2009 15:19


Ռ. Հախվերդյանը՝ Ա. Մազմանյանին. «Ես մեկ տարի է՝ «պախմելի» մեջ չեմ»

Ռ. Հախվերդյանը՝ Ա. Մազմանյանին. «Ես մեկ տարի է՝ «պախմելի» մեջ չեմ»

«Ռուբեն Հախվերդյան, «պախմե՛լ» եղի, թատրո՛ն գնա, և, ընդհանրապես, հերի՛ք է իրար նկատմամբ զազրախոսեք. արտիստ եք, կեցվածք պահեք: Իրար կեղտոտելով ու իրար «քցելով»՝ արտիստի ու մտավորականի գինը սարքեցին բոմժից ցածր, հետո էլ նեղանում են, որ հասարակությունն իրենց շան տեղ չի դնում»,- հուլիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը։

Այսօր, ի պատասխան Ա. Մազմանյանի, Ռ. Հախվերդյանն ասել է, թե  ինքը մեկ տարի է՝ ալկոհոլային խմիչք բոլորովին չի օգտագործում և զարմացել է, թե ինչո՞ւ պետք է «պախմելի» մեջ լինի։

-Ես նրա հետ ո՛չ աղ ու հաց եմ կտրել, ո՛չ էլ... այսինքն, նա իմ կենցաղին ծանոթ չէ,-«Դուպլեքս» ակումբում ասել է Ռ. Հախվերդյանը։-Սույն անձնավորությունը, որ մեծ հաջողությամբ «Ադրի»-ի շենքը վաճառեց, արդեն իսկ չի կարող կառավարության դեմ որևէ բան խոսել։ Մազմանյան Արմենը հրաշալիորեն ճամարտակում է և գիտի՝ որ օբյեկտն ինչքանով ու ոնց պետք է վաճառի։

Ա. Մազմանյանը նաև նշել էր, որ իշխանություններից ինչ-որ բան ստանալու և նրանց ծառայելու վարկածի վերաբերյալ արտահայտվելու ժամանակ Ռ. Հախվերդյանը «երևի այդ օրն առավոտյան հայելու մեջ իրեն է նայել և ուղղակի խառնել է իմ անձի հետ։ Որովհետև ես չեմ հիշում, որ քաղաքապետերից կամ տարբեր իշխանավորներից ստացած լինեմ տներ կամ փողեր, իսկ ստացածն էլ համարել եմ նորմալ: Բայց եթե գնահատում է, թող գնահատի Վանո Սիրադեղյանից, իշխանություններից առայսօր իր առածն ու տվածը»:

-Ինչ վերաբերում է իմ բնակարանին, ես շնորհալակություն եմ հայտնում Ռոբերտ Քոչարյանին, որ իմ երեքսենյականոցի փոխարեն չորսսենյականոց բնակարան տվեց։ Ընտանիքս այդքան էլ փոքր չէ, մենք հինգ հոգով ենք ապրում,- Ա. Մազմանյանին այսպես է պատասխանել Ռ. Հախվերդյանը՝ հավելելով, որ իր հին երեքսենյականոցն էլ տվել է զոհված ազատամարտիկի մի ընտանիքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը