4 խմբակցությունները դեկտեմբերի 26-ին արտահերթ նիստ են հրավիրելու
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿև «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին,հանձնաժողովի դռնբաց արտահերթնիստ են հրավիրելու։ Այս մասին նրանք տեղեկացրել են այսօր հրավիրված ասուլիսում։
Հանձնաժողովի ոչկոալիցիոն անդամներն են ՀԱԿ–ից ԼյուդմիլաՍարգսյանը, ԲՀԿ-ից ՏիգրանՈւրիխանյանը, ՀՅԴ–ից ԱրծվիկՄինասյանը և «Ժառանգություն»–ից ԹևանՊողոսյանը։
Ասուլիսում նրանք մեկ անգամ ևս ընդգծել են, որ հայ–ռուսական «գազային» համաձայնագիրը ՀՀ խորհրդարանի կողմից չի վավերացվել, քանզի ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4–ը չենմասնակցել ձայների հաշվարկին:
Հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվելու է հենց այդ քվեարկությանհաշվարկմանօրինականությանհարցը:
Բանախոսներն ընդգծել են, որ եթե հանկարծ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Սուքիաս Ավետիսյանը չժամանի արտահերթ նիստին, ապա այն հանձնաժողովի 4 անդամներն իրավասու են անցկացնել։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ նախագահի կողմից այդ համաձայնագիրը արդեն իսկ ստորագրելուն, Արծվիկ Մինասյանն ընդգծել է. «ՀովիկԱբրահամյանիստորագրությունըորևէարժեքչունի»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 4 խմբակցությունները փակ խորհրդակցություն էին անցկացրել:
4 խմբակցությունները դեկտեմբերի 26-ին արտահերթ նիստ են հրավիրելու
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, հանձնաժողովի դռնբաց արտահերթ նիստ են հրավիրելու։ Այս մասին նրանք տեղեկացրել են այսօր հրավիրված ասուլիսում։
Հանձնաժողովի ոչկոալիցիոն անդամներն են ՀԱԿ–ից Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ–ից Արծվիկ Մինասյանը և «Ժառանգություն»–ից Թևան Պողոսյանը։
Ասուլիսում նրանք մեկ անգամ ևս ընդգծել են, որ հայ–ռուսական «գազային» համաձայնագիրը ՀՀ խորհրդարանի կողմից չի վավերացվել, քանզի ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4–ը չեն մասնակցել ձայների հաշվարկին:
Հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվելու է հենց այդ քվեարկության հաշվարկման օրինականության հարցը:
Բանախոսներն ընդգծել են, որ եթե հանկարծ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Սուքիաս Ավետիսյանը չժամանի արտահերթ նիստին, ապա այն հանձնաժողովի 4 անդամներն իրավասու են անցկացնել։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ նախագահի կողմից այդ համաձայնագիրը արդեն իսկ ստորագրելուն, Արծվիկ Մինասյանն ընդգծել է. «Հովիկ Աբրահամյանի ստորագրությունը որևէ արժեք չունի»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 4 խմբակցությունները փակ խորհրդակցություն էին անցկացրել:
7or.am