Մաքսային միություն Հայաստանի մտնելու «ճանապարհային քարտեզը» ստորագրվեց
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»՝ գործողությունների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Նշենք, որ մինչ ստորագրելը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ «ճանապարհային քարտեզը», բայց մինչ այդ պահանջում է պարզաբանել ՄՄ սահմանի հարցը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված:
«Բաց է մնում հարցը, թե որտե՞ղ է լինելու Հայաստանում Մաքսային միության սահմանը՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտության հետ: Հետևաբար, մենք կստորագրենք «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով»,-ընդգծել է Նազարբաևը:

7or.am