Լևոն Շիրինյան. «Ադրբեջանը արցախցի փախստական չունի»
-Ադրեբեջանն ուղղակի ուզում է խոստումներ պոկել Ռուսաստանից,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի՝ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին արած այն հայտարարության մասին, թե Հայաստանի հետ բանակցային գործընթացի անարդյունավետության դեպքում Ադրբեջանը կդիմի հակամարտության լուծման ուժային տարբերակին, ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Անդրադառնալով Բաքվի կողմից նախապատրաստած «Մեծ վերադարձ» կոչվող այն ծրագրին՝ ըստ որի ադրբեջանցի փախստականները պետք է Ղարաբաղի տարածք վերադառնան, քաղաքագետը ասել է, թե Ադրբեջանը արցախցի փախստականներ չունի։
-Դրանք ներքին տեղահանվածներ են և միջազգայնորեն չեն կարող ճանաչվել փախստական։ Այս ծրագրին ի պատասխան՝ ԼՂՀ իշխանությունները կարող են օրենք ընդունել և արգելել ցանակացած ադրբեջանցու մուտքն այսօրվա Ղարաբաղի տարածք։ Խոսքը ամբողջի մասին է, նաև՝ ազատագրված տարածքների։ Մենք նախադեպը կարող ենք օգտագործել. չէ՞ որ նույն բանը 1924թ. ադրբեջանցիները Նախիջևանում արեցին։ Մենք պետք է օգտագործենք այդ հանգամանքը,-ասել է Լևոն Շիրինյանը։

7or.am