Լրահոս

03.08.2009 14:18


Ռուբեն Հախվերդյանը Սերժ Սարգսյանի մատնանշած սպիտակ էջը սև է տեսնում

Ռուբեն Հախվերդյանը Սերժ Սարգսյանի մատնանշած սպիտակ էջը սև է տեսնում

-Սերժ Սարգսյանը շատ ծանր վիճակում է, որովհետև եթե դու հայտարարություն ես անում, որ սպիտակ էջից պետք է սկսենք, բայց ես ենթադրում եմ, որ եթե փայի մեջ ես ահագին օլիգարխների հետ, դու ո՞նց կարող ես սպիտակ էջից սկսել։ Էդ էջը մի քիչ սևոտ է իմ աչքին երևում,- «Դուպլեքս» ակումբում ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ հավելելով, որ կոռուպցիան օրիանականացված բնույթ է ստացել.

-Ես կարծում եմ, որ նա ուզում է ինչ-որ բան փոխել, բայց կոռուպցիոն համակարգը և օլիգարխներն էնքան են չաղացել, որ արդեն թելադրում են իրենց կամքը կառավարությանը։ Որովհետև փողն ուժ է, ուժը՝ իշխանություն։

Ռ. Հախվերդյանը նաև նշել է, որ իր հույսը երիտասարդներն են, քանի որ իր սերնդակիցները «հին գլուխ» են.

-Վերցնենք մեր պրեզիդենտին, ինձ, մեր սերնդի շատ մարդկանց։ Մեզ մոտ սովետական «մատոռ» է, որն աշխատում է կապիտալիստական մեքենայի մեջ դրված։ Մենք, միևնույն է, հին կարծրատիպերով ենք մտածում։ Սովետական մտածողությունից շատ դժվար է դուրս գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը