Լրահոս

24.12.2013 00:26


«Էթիկայի մասին խոսում են, երբ կա օրինական ճանապարհով ձեւավորված իշխանություն»

«Էթիկայի մասին խոսում են, երբ կա օրինական ճանապարհով ձեւավորված իշխանություն»

Այսօր հայտնի մեդիափորձագետները, (ես չգիտեմ թե ինչ է նշանակում «մեդիափորձագետ» բառը) փորձեցին «սխալ հանել» ԱԺ-ում ընդվզած լրագրողների արարքը: Ասում են էթիկա են խախտել: Նրանց չի էլ հետաքրքրում թե ինչ արեց ԱԺ-ն մեր Սահմանադրության հետ, թե ինչպես հանրապետական կուսակցությունն իրեն օրենքից դուրս համարելով՝ ինչ ուզեց արեց:
Փորձագետներից մեկը նույնիսկ ասեց, որ երկրներ կան, որտեղ խմբագիրները վերաբերմունք արտահայտող լրագրողին ազատում են աշխատանքից: Նա չի ուզում ասել, որ այդ երկրներում նման խորհրդարան ու նման պատգամավորներ չկան: Եւ այդ երկրներում իրենց երկրի ճակատագիրը չեն հանձնել Լֆիկին, Շմայսին, գեներալ Սարոյանին կամ եսիմ էլ ում: Ու հիմա էս մարդկանց քվեարկությամբ մենք պիտի ապրենք, նրանց գծած ուղով մեր զավակները պիտի ապրեն:
Կարծիքն հայտնողներից մեկի եղբայրը այդ պահին նստած էր լրագրողների համար նախատեսված օթյակում, նա եկել էր սատարելու օրենքը խախտողներին, նա գեներալ Մանվելի հետ էր եկել: Եւ տեսակետ հայտնողը լավ կլինի էթիկայի հարցի քննարկումը սկսի այս կետից:
Էթիկայի մասին խոսում են, երբ կա օրինական ճանապարհով ձեւավորված իշխանություն:
Ու հիմա քննարկում եք, էթիկան խախտե՞լ են լրագրողները այսօր ԱԺ-ում, թե՝ ոչ: Իհարկե, խախտել են: Բայց նրանք չէին կարող չխախտել այդ էթիկան, ինչպես չխախտես էթիկան, երբ այդ ամենից ընդամենը րոպեներ հետո մի «համբալ» պատգամավոր, հարց տվող լրագրողին «կազյոլ» է ասում:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը