Լրահոս

03.08.2009 13:53


Ռ. Հախվերդյանը դեմ է ԼՂ–ի ազատագրված տարածքներից որևէ մեկի հանձնմանը

Ռ. Հախվերդյանը դեմ է ԼՂ–ի ազատագրված տարածքներից որևէ մեկի հանձնմանը

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը համամիտ է Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վազգեն Մանուկյանի այն կարծիքին, որ «ցանակացած զիջում ուղղակի մոտեցնում է մեզ պատերազմի»։

Ռ. Հախվերդյանը դեմ է ԼՂ-ի ազատագրված տարածքներից որևէ մեկի հանձնմանը, քանի որ դրանք «արյունով են ձեռք բերված»։

-Եթե մեր օլիգարխներից ամեն մեկը գոնե մի 10 մլն իր գրպանից հանի ու դնի զենքի վրա, դա կլինի խաղաղության լավագույն ձևը։ Գոնե թող իրենց մեղքերին թողություն տան ա՛յդ ձևով,- «Դուպլեքս» նորաբաց ակումբում ասել է Ռ. Հախվերդյանը՝ խախաղության գրավականը տեսնելով հայոց բանակի և սպառազինության որակի բարձրացման մեջ։

Թեև նա կարծում է, որ «2 մեծ գիշատիչները»՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը արդեն քարտեզը գծել են և բաժանել «էս քեզ, էս ինձ» տարբերակով։

Ռ. Հախվերդյանը վախենում է մտածել, թե Հայաստանը կարող է համաձայնել տարածքների զիջմանը, իսկ նմանատիպ սցենարի դեպքում, այդուհանդերձ, նա համոզված է, որ պետք է լինեն հակակառավարական ցույցեր, որոնց ինքն էլ կմասնակցի։ Երգահանը կմասնակցի նաև նոր պատերազմին, թեև առողջական խնդիրների պատճառով Արցախի ազատագրական պատերազմին մասնակցություն չի ունեցել.

-Եթե պատերազմ սկսվի, ես ստիպված պետք է վարժություններ անեմ, որովհետև կրակել լավ չգիտեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը