Կարծիք

23.12.2013 19:18


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Ոչ իշխանական խորհրդարանական քաղաքական ուժերը հերթական անգամ կարողացան միասնական գործողություն իրականացնել ընդդեմ Սերժ Սարգսյանի և հանուն Հայաստանի Հանրապետության: Իսկ ահա ռեժիմի մեջ նկատվում են ճաքեր:

Գիտակցելով այս ամենի լրջությունն ու կարևորությունը՝ Սերժ Սարգսյանը փորձելու է կրկին պառակտել ընդդիմադիր դաշտը: Այս պահին նրա գլխացավանքը խորհրդարանում ոչ իշխանական պատգամավորների առկայությունն է: Ուստի նա փորձում է «ազատ» մամուլի և Բաղրամյան 26-ի արտահաստիքային աշխատակիցների միջոցով հրապարակ նետել ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու մասին խոսակցությունները: Վստահ եմ, որ կգա այն պահը, երբ խորհրդարանական պայքարը կտեղափոխվի Ազատության հրապարակ, իսկ դրա համար, նախ, պետք է չպառակտվել և համախմբվել:
Այդ իսկ պատճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հաղթել այս հանցավոր, ազգային անվտանգությանը սպառնալիք հադիսացող ռեժիմին, պետք է թիրախավորեն միայն բարիկադների մյուս կողմում գտնվողներին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Պայքարելու ենք թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում, ու պայքարելու ենք միչև վերջ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը