Լրահոս

03.08.2009 13:46


Հովհաննես Մարգարյան. «Փոքր, բայց հաստատուն դրական տեղաշարժ կա հայ–թուրքական հարաբերություններում»

Հովհաննես Մարգարյան. «Փոքր, բայց հաստատուն դրական տեղաշարժ կա հայ–թուրքական հարաբերություններում»

-Չնայած փոքր, բայց հաստատուն դրական տեղաշարժ կա հայ-թուրքական հարաբերություններում։ Այն բանակցային գործընթացը, որը վարվում է իշխանությունների և երկրի նախագահի կողմից, կարելի է երկու բառով ասել, որ հավասարակշռված նախաձեռնողական մի քաղաքականություն է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը։

Բանախոսը կարծիք է հայտնել, թե պետք է հնարավոր ամեն ինչ արվի, որպեսզի հայ-թուրքական սահմանները բացվեն։

-Ուզենք թե չուզենք, մեր հարևանների հետ պետք է փորձենք որոշակի հարաբերություններ կառուցել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը